Թատրոնի տնօրեն. «Հասարակությունը դա ատամներն են, իսկ մշակույթը դա ատամի մածուկն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասել է, որ 2010թ. տիկնիկային թատրոնը հերթական անգամ հանդիպել է դպրոցում տոմսեր և աբոնեմենտներ տարածելու արգելքին:
-Մենք արդեն հոգնել ենք այդ փաստից, որովհետև յուրաքանչյուր նոր կրթության վարչություն քաղաքապետարանի իր գործունեությունը սկսում է դրանից,-ասել է թատրոնի տնօրենը։
Սակայն, ըստ բանախոսի, թատրոնը դրանից ֆինանսապես չի տուժել, քանի որ ներկայացումների հանդիսատեսը բավական շատ է եղել։ Նա նաև նշել է, որ դպրոցներում տոմսեր և աբոնեմենտներ տարածելու գործում թատրոնը որևէ առևտրային շահ չունի, և դա ավելի շատ բարոյական շահ է, որպեսզի երեխաները թատրոն գնալու համար կախված չլինեն ծնողների ցանկությունից կամ այլ իրավիճակներից։
-Այստեղ մշակույթի հարցն է, և եթե մենք երեխայի տարիքից չսկսենք այդ մշակույթի ընկալումը սերմանել, մենք, ցավոք սրտի, կունենանք այն, ինչ արդեն կամաց-կամաց ունենում ենք, որովհետև բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ հասարակությունը դա ատամներն են, իսկ մշակույթը դա ատամի մածուկն է։ Եվ եթե մենք այդ մշակույթը չենք օգտագործում, ուրեմն հետո չենք կարող բողոքել, որ կարիես ենք ձեռք բերում,-ասել է Ռ. Բաբայանը՝ հույս հայտնելով, թե այդ «հիմարությունն» այլևս չի կրկնվի։