Աշխարհ

17.07.2013 14:37


Ամերիկյան իշխանությունները սառեցրել են Ղրղզստանի նախկին նախագահի որդու բանկային հաշիվները

Ամերիկյան իշխանությունները սառեցրել են Ղրղզստանի նախկին նախագահի որդու բանկային հաշիվները

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, ամերիկյան իշխանությունները սառեցրել են Ղրղզստանի նախկին նախագահի որդու` Մաքսիմ Բակիևի բանկային հաշիվները: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը, հղում կատարելով «ամերիկյան կողմից ստացած» տեղեկությունների վրա, հայտնում է, որ կալանքի տակ գտնվող միջոցների գումարը կազմում է 70 մլն դոլար: Պնդումների համաձայն այդ միջոցները Բակիև կրտսերը ստացել է արժեթղթերի հետ գործողությունների միջոցով, ինչպես նաև Ղրղզական բանկերից ստացած եկամուտների հաշվին:

Ղրղզստանը մտադիր է նմանատիպ որոշումների ընդունման հասնել մի շարք այլ երկրներում ևս, որտեղ տեղակայված են Կուրմանբեկ Բակիևի կառավարման ժամանակաշրջանում, ղրղզական ղեկավարության կարծիքով, ապօրինաբար երկրից դուրս հանված միջոցները: Բիշքեկում հույս ունեն գումարներն այդ կերպ ետ բերել:

Այս խորագրի վերջին նյութերը