Վենեսուելայի նախագահը հայտարարել է իր ամուսնության մասին
«Vesti.ru» կայքի տեղեկացմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օրինականացրել է հարաբերությունները «առաջին տիկին» Սիլիմ Ֆլորեսի հետ, որի հետ երկար տարիներ կապված էր քաղաքացիական ամուսնությամբ: Նախագահի հաղորդմամբ՝ հարսանիքն անցել է նեղ ընտանեկան միջավայրում, հյուրերի շարքում ներկա են եղել նորապսակների երեխաներն ու թոռները: Մադուրոն հայտարարել է, որ կնոջ հետ միշտ էլ եղել են հոգեպես կապված, սակայն այժմ որոշել են օրինականցնել ամուսնությունը՝ այդպիսով ամուսնական կապերի ամրապնդման օրինակ դառնալով:
Նիկոլաս Մադուրոն և Սիլիա Ֆլորեսը ծանոթացել են Ուգո Չավեսի շնորհիվ: Երբ հեղափոխական Չավեսին բանտ են նստեցրել, երիտասարդ իրավաբան Սիլիա Ֆլորեսը պայքարել է նրան պատժաժամկետից շուտ ազատելու համար, իսկ Չավեսի ազատ արձակվելուց հետո Մադուրոն դարձել է Չավեսի անձնական վարորդն ու թիկնապահը:
Այնուհետև Ֆլորեսն ու Մադուրոն մտել են «Հինգերորդ հանրապետություն» շարժման ղեկավար կազմի մեջ, որն էլ 1998-ին Չավեսին իշխանության է բերել: Չավեսի նախագահության ժամանակաշրջանում Մադուրոն և Ֆլորեսը դարձել են խորհրդարանի պատգամավորներ: Երբ Մադուրոն 2006-ին լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը և դարձել արտգործնախարար, Ֆլորեսն է նրան փոխարինել խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2011թ.–ը, որից հետո նշանակվել է Վենեսուելայի գլխավոր դատախազ։ Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը 2013թ. ապրիլի 19–ից։