Սնոուդենը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», երեկ Վաշինգտոնում Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քառնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես պնդում է, որ ռուսական կողմը համաձայնվի ԱՄՆ-ի կողմից հետախուզվող, ամերիկյան նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին վերադարձնել Միացյալ Նահանգներին, և այդ հարցը մշտապես բարձրացվում է ռուս-ամերիկյան շփումների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Սնոուդենը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Ռուսաստանում մնալու իր ծրագրերի մասին նա հայտնել էր նախորդ ուրբաթ Շերեմետովո օդանավակայանի տրանզիտային գոտում իրավապահների և փաստաբանների հետ հանդիպման ժամանակ:
Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանդին Ռոմանդովսկին «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը կորոշվի երեք ամսվա ընթացքում: