Լրահոս

14.07.2009 16:05


Դավիթ Հակոբյան. «Ավելի լավ է միջանկյալ ստատուս–քվոյի պահպանումը, բայց ոչ՝ անգլոսաքսոնական Մայնդորֆյան և Մադրիդյան սկզբունքները»

Դավիթ Հակոբյան. «Ավելի լավ է միջանկյալ ստատուս–քվոյի պահպանումը, բայց ոչ՝ անգլոսաքսոնական Մայնդորֆյան և Մադրիդյան սկզբունքները»

-Եթե Հայաստանի հետ միացում թույլ չեն տալիս, եթե 2-րդ հայկական հանրապետության ձևավորում թույլ չեն տալիս, ապա մնում է՝ ԼՂՀ խորհրդարանը որոշում կայացնի՝ դիմելու Ռուսաստանի Պետական դումային՝ Արցախն ընդունելու որպես ներքին քաղաքական սուբյեկտ՝ ըստ Գյուլիստանի պայմանագրի։ Եթե Ռուսաստանի դուման կմերժի և չի ընդունի, ուրեմն ավելի լավ է լինել, մինչ Գյուլիստանի պայմանագիրը, անգամ պարսկական ինքնավարություն, քան լինել Ադրբեջանի կազմում։ Մեր անվտանգության երաշխիքները թուրքերի հետ բացառվում են տարածքային ամբողջականության սահմաններում,- Արցախյան հակամարտության կարգավորման նման պահեստային տարբերակ է առաջարկել Դավիթ Հակոբյանը։

Մայնդորֆյան հռչակագրի և Մադրիդյան սկզբունքների մասին խոսելիս նա ասել է. «Ավելի լավ է միջանկյալ ստատուս-քվոյի պահպանումը, բայց ոչ՝ անգլոսաքսոնական Մայնդորֆյան և Մադրիդյան սկզբունքները։ Սրանք անգլոսաքսոնական  դիվանագիտության սկզբունքներն են, որոնք մեզ կործանել են վերջին 300 տարվա մեջ երկու անգամ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը