Աշխարհ

16.07.2013 10:33


Իսպանիան Բոլիվիայից ներողություն է խնդրում

Իսպանիան Բոլիվիայից ներողություն է խնդրում

Իսպանիան ներողություն է խնդրել Բոլիվիայի նախագահ Մորալեսի ինքնաթիռի հետ կապված դեպքի կապակցությամբ: Այս մասին Բոլիվիայում Իսպանիայի դեսպան Անխել Վասկեսը հայտնել է Բոլիվիայի արտգործնախարար Խուան Կառլոս Ալուրալդեի հետ հանդիպման ժամանակ:

Դեսպանը հայտարարել է. «Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար, ներողություն ենք խնդրում ոչ համարժեք գործողությունների համար, որոնք նախագահին խոչընդոտել էին և պետության ղեկավարին ոչ հարիր բարդ իրավիճակ ստեղծել»:

Հիշեցնենք, որ Մորալեսի ինքնաթիռը հուլիսի 2-ին Ռուսաստանից Բոլիվիա թռչելիս հարկադրաբար վայրէջք էր կատարել Վիենայում, քանի որ Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան չէին թույլատրել մուտք գործել իրենց օդային տարածք և վայրէջք կատարել օդանավակայաններում: Եվրոպական պետությունների վարքագիծը Լատինական Ամերիկայում ցասումի ալիք էր բարձրացրել։

Այս խորագրի վերջին նյութերը