Սնոուդենի տրամադրության տակ կան ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի պատճեններ
Ինչպես տեղեկացնում է «Vesti.ru»–ն, բրազիլացի լրագրող Գլեն Գրիվալդը, ով, իր ասելով, ամենօրյա կապի մեջ է Էդուարդ Սնոուդենի հետ, երեկ Ռիո դե Ժանեիրոյում հայտարարել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ, այժմ հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենի տրամադրության տակ կան գաղտնի փաստաթղթերի պատճեններ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության վերաբերյալ: Սնոուդենը, ըստ ամենայնի, այդ պատճեններն արել է իր խոսքերն ապացուցելու համար, սակայն չի ցանկացել հրապարակել դրանք, քանի որ այդ դեպքում ցանկացած ոք կարող է ներխուժել Ազգային անվտանգության գործակալության լրտեսական համակարգ, խուսափել այդ համակարգի կողմից իրականացվող էլեկտրոնային գաղտնադիտարկումներից կամ ստեղծել սեփական էլեկտրոնային գաղտնադիտարկման համակարգը: