Աշխարհ

15.07.2013 10:27


Եգիպտոսում սառեցնում են իսլամիստ առաջնորդների ակտիվները

Եգիպտոսում սառեցնում են իսլամիստ առաջնորդների ակտիվները

BBC–ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը կարգադրել է սառեցնել իսլամական շարժման 14 առաջնորդների բանկային ակտիվները:

Այս պատժամիջոցը կիրառվում է երկրում ծավալված անկարգությունների հետաքննության շրջանակներում և հիմնականում վերաբերում է «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավար Մոհամմեդ Բադիին և նրա տեղակալ Խայտար ալ Շատերին:

Ավելի վաղ Եգիպտոսի դատախազությունը Մոհամմեդ Բադիին և շարժման այլ ակտիվիստներին կալանավորելու թույլտվություն էր տվել հուլիսի 8-ին Կահիրեում անկարգություններ սանձազերծելու մեղադրանքով, որի հետևանքով զոհվել էր 51 մարդ:

Երեկ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդուլ-Ֆատախ Աս-Սիսին նորից բացատրել է երկրի նախագահ Մուրսիին պաշտոնանկ անելու որոշման պատճառները՝ ասելով. «Ցանկացած քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ բոլորն ունեն երկրի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք, և ոչ մի գաղափարական շարժում չպետք է մեկուսացվի այդ մասնակցությունից»:

Այս խորագրի վերջին նյութերը