–Կարծում եմ՝ առարկությունները հստակ ներկայացված են հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի բաց նամակում (http://www.7or.am/am/news/view/49589/): Այնտեղ հանգամանալից ներկայացված են այն փաստարկները և բացատրությունները, որոնք, մասնավորապես, առնչվում են հումանիտար գիտության և հայագիտության զարգացման հիմնախնդիրներին: Ես նույնպես, լինելով այդ ինստիտուտի գիտաշխատող, ամբողջովին կիսում եմ մեր ինստիտուտի երիտասարդ գիտնականների առաջ քաշած մտահոգությունները:
–Մեր հակասությունները հիմնականում վերաբերում են միջազգային գրախոսվող ամսագրերում և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հոդվածներ ունենալու՝ ասպիրատների առջև դրված պահանջին, որն առաջ էր քաշել հակընդդեմ կողմը: Խնդիրն այն է, որ այդ առաջարկի հեղինակները չեն ելնում գիտության տարբեր ճյուղերի՝ հումանիտար և բնական գիտությունների բաժանման՝ վաղուց ի վեր գոյություն ունեցող առանձնահատկություններից: Մինչդեռ բնական գիտության և հումանիտար կամ հասարակական գիտությունների գնահատման, ներկայացման կերպի տարբերությունները, կարծում եմ, ակնհայտ են: Ավելորդ եմ համարում խոսել այն մասին, թե ինչու գիտությունը պետք է բաժանված լինի բնականի և հումանիտարի ու հասարակականի: Մեր հակընդդեմ կողմի ներկայացրած առաջարկներում նաև համապատասխան ոլորտի ուսումնասիրությունների և միջազգային փորձի ակնհայտ բացակայություն կար:
–Իսկորո՞նքենայսգործընթացի`գիտականաստիճանավորմանկանոնակարգի միջազգայինստանդարտները: Առաջարկվողփոփոխություններըկարելի՞է ընկալելիբրևավելիառաջադիմականկամարևմտյանմոտեցումներ, որոնց իրագործմանհամարմերգիտականհամակարգըչունիհամապատասխանռեսուրս:
–Որպեսզի այս խնդիրը դուրս չբերվի ձեր նշած` առաջադիմականի և հետադիմականի կամ զարգացման ու հետընթացի՝ մոդայիկ դարձած քննարկման դաշտ, ես և իմ կոլեգաները սկսեցինք հանգամանորեն դիտարկել աստիճանավորման կանոնակարգին վերաբերող արտասահմանյան` արևմտյան փորձը: Ահա, արևմտյան փորձի անգամ հպանցիկ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այնտեղ՝ գիտական տեսակետից զարգացած երկրներում, գոյություն չունեն այնպիսի պահանջներ, որոնք այսօր առաջադրվում են հայաստանցի ասպիրանտներին: Օրինակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում այս պահանջները դրված են բացառապես այն գիտնականների առջև, ովքեր հավակնում են զբաղեցնել դասախոսական կամ պրոֆեսորական պաշտոններ: Այսինքն՝ այնտեղ անցկացվում են մրցույթներ, որտեղ այն գիտնականները, ովքեր ցանկանում են համապատասխան համալսարաններում անցնել գիտամանկավարժական աշխատանքի իրենց ակադեմիական որակավորման առումով տվյալ դեպքում դա դառնում է չափանիշ, ընդ որում չափանիշնեչից մեկը, քանի որ հումանիտար ու հասարակագիտական ոլորտում առաջնային են համարվում մենագրությունները: Փաստորեն տվյալ առաջարակով հայաստանցի ասպիրանտի առջև դրվում են պահանջներ, որոնք արևմուտքում գիտամանկավարժական աշխատանքի անցնելու համար հասու են և պայման են հանդիսանում արդեն պաշտպանած ու կայացած գիտնականնների համար:
–Այո, իհարկե, առհասարակ՝ հումանիտար, հասարակական գիտությունները իրենց մեջ կրում են գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Եվ նույնիսկ մասնագիտական հրատարակությունների, ամսագրերի ու գիտության կազմակերպման տեսակետից յուրաքանչյուր երկիր այդ առումով ունի որոշակի ստանդարտներ: Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր ունի իր ամսագրերը, որոնք ընդունելի են միայն տվյալ երկրում: Օրինակ` ամերիկյան մարդաբանության և պատմագիտության համար, ըստ այդ դասակարգման, ընդունելի են ամերիկյան գիտական որոշ ամսագրերը և ընդունելի չեն բրիտանական կամ գերմանական նույնօրինակ ամսագրերը: Դրանից ամենևին չի բխում թե այնտեղ հրատարակված հոդվածները որակապես թույլ են, ամենևին, պարզապես յուրաքանչյուր երկիր սահմանում է իր ստանդարտները՝ իր առաջնահերթություններից ու պայմաններից ելնելով: Կա նաև լեզվի խնդիր, քանի որ այս մոտեցմամբ մենք ստորադասում ենք հայերենը՝ որպես գիտական լեզու` հայագիտության լեզու: Սա արդեն կոնցեպտուալ խնդիր է` սեփական լեզվով գիտական դիսկուրսի ձևավորման ու զարգացման խնդիր: Ի վերջո՝ գիտական զարգացման խնդիրը առաջնային առումով ոչ թե լեզվի խնդիրն է` թե ինչ լեզվով է գրված գիտական տեքստը, այլ որակի խնդիրն է: Կարծում եմ՝ այսօր հարկավոր է խնդիր դարձնել ոչ թե գիտական տեքստի լեզուն, այլ որակը: Չի կարելի ընկնել այն մոլորության մեջ, թե այն բոլոր գրվածքները, որոնք օտարալեզու են՝ ուրեմն որակյալ ու բարձրակարգ են, իսկ, ահա, հայերեն աշխատանքները ցածրակարգ ու անորակ են:
–Այո, մեր կրթական համակարգն ունի բազմաթիվ բացթողումներ: Սակայն ասպիրանտի վրա չպետք է ջարդվեն ամբողջ համակարգի թերությունները: Որպեսզի օբյեկտիվ գնահատենք ստեղծված իրավիճակը, խնդիրը պետք է դիտարկենք համակարգային: Այսինքն՝ պետք է վերանայվեն հայաստանյան բուհերի մագիստրական և ասպիրանտական կրթության բովանդակային մասերը:
Ա. Հակոբյան. «Ասպիրանտի վրա չպետք է ջարդվեն ամբողջ համակարգի թերությունները»
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Հակոբյանի հետ։
–Մարտ ամսին մի խումբ գիտնականներ հանդես եկան բաց նամակով, որը հասցեագրված էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ներկայացված էին մի շարք առաջարկներ, որոնք առնչվում էին նաև գիտական աստիճանակարգ ստանալու կանոնակարգում փոփոխություններ կատարելուն: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը նույնպես հանդես եկավ բաց նամակով, որտեղ ներկայացրեց մի շարք առարկություններ, մասնավորապես` աստիճանակարգ ստանալու կանոնակարգի փոփոխմանն առնչվող առաջարկների վերաբերյալ: Այսուհանդերձ՝ ո՞րն է գիտնականների միջև ստեղծված հակասության բուն էությունը:
–Կարծում եմ՝ առարկությունները հստակ ներկայացված են հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի բաց նամակում (http://www.7or.am/am/news/view/49589/): Այնտեղ հանգամանալից ներկայացված են այն փաստարկները և բացատրությունները, որոնք, մասնավորապես, առնչվում են հումանիտար գիտության և հայագիտության զարգացման հիմնախնդիրներին: Ես նույնպես, լինելով այդ ինստիտուտի գիտաշխատող, ամբողջովին կիսում եմ մեր ինստիտուտի երիտասարդ գիտնականների առաջ քաշած մտահոգությունները:
–Կարո՞ղ եք հիմնավորել ձեր` հնագիտության և ազգագրության ինտիտուտի երիտասարդ գիտաշխատողների տեսակետը:
–Մեր հակասությունները հիմնականում վերաբերում են միջազգային գրախոսվող ամսագրերում և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հոդվածներ ունենալու՝ ասպիրատների առջև դրված պահանջին, որն առաջ էր քաշել հակընդդեմ կողմը: Խնդիրն այն է, որ այդ առաջարկի հեղինակները չեն ելնում գիտության տարբեր ճյուղերի՝ հումանիտար և բնական գիտությունների բաժանման՝ վաղուց ի վեր գոյություն ունեցող առանձնահատկություններից: Մինչդեռ բնական գիտության և հումանիտար կամ հասարակական գիտությունների գնահատման, ներկայացման կերպի տարբերությունները, կարծում եմ, ակնհայտ են: Ավելորդ եմ համարում խոսել այն մասին, թե ինչու գիտությունը պետք է բաժանված լինի բնականի և հումանիտարի ու հասարակականի: Մեր հակընդդեմ կողմի ներկայացրած առաջարկներում նաև համապատասխան ոլորտի ուսումնասիրությունների և միջազգային փորձի ակնհայտ բացակայություն կար:
–Իսկ որո՞նք են այս գործընթացի`գիտական աստիճանավորման կանոնակարգի միջազգային ստանդարտները: Առաջարկվող փոփոխությունները կարելի՞ է ընկալել իբրև ավելի առաջադիմական կամ արևմտյան մոտեցումներ, որոնց իրագործման համար մեր գիտական համակարգը չունի համապատասխան ռեսուրս:
–Որպեսզի այս խնդիրը դուրս չբերվի ձեր նշած` առաջադիմականի և հետադիմականի կամ զարգացման ու հետընթացի՝ մոդայիկ դարձած քննարկման դաշտ, ես և իմ կոլեգաները սկսեցինք հանգամանորեն դիտարկել աստիճանավորման կանոնակարգին վերաբերող արտասահմանյան` արևմտյան փորձը: Ահա, արևմտյան փորձի անգամ հպանցիկ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այնտեղ՝ գիտական տեսակետից զարգացած երկրներում, գոյություն չունեն այնպիսի պահանջներ, որոնք այսօր առաջադրվում են հայաստանցի ասպիրանտներին: Օրինակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում այս պահանջները դրված են բացառապես այն գիտնականների առջև, ովքեր հավակնում են զբաղեցնել դասախոսական կամ պրոֆեսորական պաշտոններ: Այսինքն՝ այնտեղ անցկացվում են մրցույթներ, որտեղ այն գիտնականները, ովքեր ցանկանում են համապատասխան համալսարաններում անցնել գիտամանկավարժական աշխատանքի իրենց ակադեմիական որակավորման առումով տվյալ դեպքում դա դառնում է չափանիշ, ընդ որում չափանիշնեչից մեկը, քանի որ հումանիտար ու հասարակագիտական ոլորտում առաջնային են համարվում մենագրությունները: Փաստորեն տվյալ առաջարակով հայաստանցի ասպիրանտի առջև դրվում են պահանջներ, որոնք արևմուտքում գիտամանկավարժական աշխատանքի անցնելու համար հասու են և պայման են հանդիսանում արդեն պաշտպանած ու կայացած գիտնականնների համար:
–Իսկ հումանիտար` հասարակական գիտությունների մեջ առկա՞ են քաղաքական նրբություններ, որոնք, առաջին հայացքից՝ նկատելի չեն:
–Այո, իհարկե, առհասարակ՝ հումանիտար, հասարակական գիտությունները իրենց մեջ կրում են գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Եվ նույնիսկ մասնագիտական հրատարակությունների, ամսագրերի ու գիտության կազմակերպման տեսակետից յուրաքանչյուր երկիր այդ առումով ունի որոշակի ստանդարտներ: Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր ունի իր ամսագրերը, որոնք ընդունելի են միայն տվյալ երկրում: Օրինակ` ամերիկյան մարդաբանության և պատմագիտության համար, ըստ այդ դասակարգման, ընդունելի են ամերիկյան գիտական որոշ ամսագրերը և ընդունելի չեն բրիտանական կամ գերմանական նույնօրինակ ամսագրերը: Դրանից ամենևին չի բխում թե այնտեղ հրատարակված հոդվածները որակապես թույլ են, ամենևին, պարզապես յուրաքանչյուր երկիր սահմանում է իր ստանդարտները՝ իր առաջնահերթություններից ու պայմաններից ելնելով: Կա նաև լեզվի խնդիր, քանի որ այս մոտեցմամբ մենք ստորադասում ենք հայերենը՝ որպես գիտական լեզու` հայագիտության լեզու: Սա արդեն կոնցեպտուալ խնդիր է` սեփական լեզվով գիտական դիսկուրսի ձևավորման ու զարգացման խնդիր: Ի վերջո՝ գիտական զարգացման խնդիրը առաջնային առումով ոչ թե լեզվի խնդիրն է` թե ինչ լեզվով է գրված գիտական տեքստը, այլ որակի խնդիրն է: Կարծում եմ՝ այսօր հարկավոր է խնդիր դարձնել ոչ թե գիտական տեքստի լեզուն, այլ որակը: Չի կարելի ընկնել այն մոլորության մեջ, թե այն բոլոր գրվածքները, որոնք օտարալեզու են՝ ուրեմն որակյալ ու բարձրակարգ են, իսկ, ահա, հայերեն աշխատանքները ցածրակարգ ու անորակ են:
–Չե՞ք կարծում որ հայաստանյան կրթական համակարգն ունի հսկայական թերություններ, և հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել:
–Այո, մեր կրթական համակարգն ունի բազմաթիվ բացթողումներ: Սակայն ասպիրանտի վրա չպետք է ջարդվեն ամբողջ համակարգի թերությունները: Որպեսզի օբյեկտիվ գնահատենք ստեղծված իրավիճակը, խնդիրը պետք է դիտարկենք համակարգային: Այսինքն՝ պետք է վերանայվեն հայաստանյան բուհերի մագիստրական և ասպիրանտական կրթության բովանդակային մասերը:
Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը