Լրահոս

14.07.2009 15:26


Ալեքսանդր Մանասյան. «ԼՂ կարգավիճակի մասին պայամնագիր՝ իրավական փաստաթուղթ, ի հայտ կգա այն ժամանակ, երբ այդ պայմանագրի տակ Ղարաբաղի Հանարպետության ստորագրությունը լինի»

 

-Մադրիդյան սկզբունքների քողազերծումըն նոր հանգրվան է։ Խուճապի համար ոչ մի հիմք չկա,- խոսելով «Մեծ ությակի» գագաթնաժողովում եռանախագահների հայտարարության մասին՝ ասել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության  ամբիոնի վարիչ,  «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Մանասյանը։ Որպես դրական կողմ նա նշել է այն փաստը, որ Մադրիդյան սկզբունքներում նշվում է, թե  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը։ Նրա խոսքերով՝ անհանգստանալու տեղ, իհարկե, կա, քանի որ Մադրիդյան սկզբունքներն այնպես են ձևակերպված, որ յուրաքանչյուր երկիր իր ձևով կարող է մեկնաբանել։

-Ա՛յ, այդ հարցում մենք պետք է ուշադիր և հետևողական լինենք,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը