Աշխարհ

13.07.2013 13:51


Հարավային Ամերիկայի երկրները բացատրություն են պահանջում

Հարավային Ամերիկայի երկրները բացատրություն են պահանջում

Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին որոշում է ընդունվել՝ ի պատասխան Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի մուտքը իրենց օդային տարածք արգելած մի շարք եվրոպական երկրների վարքագծի՝ հետ կանչել իրենց դեսպաններին այդ երկրներից:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Վիենայում, քանի որ համաձայն լուրերի՝ մի շարք եվրոպական երկրների իշխանությունները կասկածելով, որ օդանավում գտնվում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը, հրաժարվել էին թույլատրել Մորալեսի օդանավի մուտքը իրենց օդային տարածք:

Որոշման ընդունումից անմիջապես հետո սկսվել է լատինամերիկյան երկրների դեսպանների վերադարձի գործընթացը Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից և Իտալիայից:

Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարել է. «Գագաթնաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրը հետ է կանչում իր դեսպաններին Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից ՝տեղեկացնելու նրանց ընթացիկ քաղաքական որոշումների մասին: Մենք մեր բողոքն ենք հայտնում այդ երկրներից յուրաքանչյուրին և բացատրություն ենք պահանջում»:

Գագաթնաժողովի մասնակիցները նաև որոշում են ընդունել դատի տալ ԱՄՆ-ին՝ « աշխարհով մեկ լրտեսական ցանց ստեղծելու մեղադրանքով»:

Նշենք, որ գագաթնաժողովին Լատինական Ամերիկայի երկրներից չի մասնակցում միայն Պարագվայը:

Այս խորագրի վերջին նյութերը