Գագիկ Ջհանգիրյան. «Որևէ գործարքի չեմ գնացել, որևէ թուղթ չեմ ստորագրել»
-Ես որևէ պայմանավորվածություն չունեմ իշխանությունների հետ։ Որևէ գործարքի չեմ գնացել, որևէ թուղթ չեմ ստորագրել։ Իրենց հարցրեք, թե ինչո՞ւ Ջհանգիրյանի նկատմամբ համաներում կիրառեցին։ Ինձ համար զարմանալի էր, որ ինձ համաներումով ազատ արձակեցին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նշել, թե ինքն իր ընտանիքի անդամներին նախապես զգուշացրել էր, որ հույսեր չփայփայեն, թե իրեն ազատ են արձակելու, «որպեսզի հետո հոգեբանական սթրեսների մեջ չընկնեն»։
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանն ասել է, թե ինքը շարունակում է մնալ գլխավոր դատախազի տեղակալ.
-Եթե մեր պետությունն իրավական պետություն է, ես մինչ այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ եմ: Պարզապես գտնվում եմ հարկադիր պարապուրդի մեջ։

7or.am