Աշխարհ

13.07.2013 11:15


Ամերիկյան նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրում

Ամերիկյան նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրում

Երեկ գիշեր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից հետապնդվող, այժմ Ռուսաստանի Շերեմետևո օդանավակայանի չեզոք գոտում գտնվող ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի հարցը:

Զրույցի մանրամասները հայտնի չեն: Երեկ ավելի վաղ հանդիպելով Ռուսաստանում գտնվող իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ Սնոուդենը հանդես է եկել խնդրանքով՝ իրեն ապաստան տրամադրել Ռուսաստանում: Հանդիպման ընթացքում Սնոուդենը ասել էր, թե մտադիր է Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրելու պաշտոնական հայտ ներկայացնել, սակայն երեկոյան Կրեմլից «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները նման հայտ չեն ստացել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է ավելի վաղ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, թե եթե Սնոուդենը դադարեցնի իր հակաամերիկյան գործունեությունը, նրան ապաստան կտրամադրվի:

Այս խորագրի վերջին նյութերը