Աշխարհ

12.07.2013 11:06


«Մահմեդական եղբայրները» մտադիր են մինչև ամսվա վերջը Եգիպտոսում նորից իրենց ձեռքն առնել իշխանությունը

«Մահմեդական եղբայրները» մտադիր են մինչև ամսվա վերջը Եգիպտոսում նորից իրենց ձեռքն առնել իշխանությունը

Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով իշխանությունից զրկված նախագահ Մուրսիի կողմնակիցները նախապատրաստվում են նրան պաշտոնում վերականգնելու կոչերով այս ամսվա երեք ուրբաթ օրերին Կահիրեում զանգվածային ցույցեր կազմակերպել:

Նրանք հայտարարում են, այդ ցույցերը ոչ մեկի կողմից ուղղորդված չեն, և այն համոզմանն են, որ ուրբաթօրյա այդ ցույցերը իրավիճակի բեկում կարձանագրեն:

Այսօր արդեն ցուցարարները զանգվածային ցույցերի են պատրաստվում։ «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից Մուհամեդ Բալթագին հայտարարել է. «Այսօր բոլորը պետք է դուրս գան Կահիրեի փողոցները՝ ձեռքներին ուենալով Եգիպտոսի դրոշները»:

Նշենք, որ Մուրսիի կողմնակիցներն արդեն նմեկ շաբաթ է՝ շարունակում են իրենց անժամկետ ցույցերը Եգիպտոսի մի շարք քաղաքներում: Մայրաքաղաք Կահիրեում նրանց համար հավաքատեղի են դարձել Ռաբիա ալ Ադավիա մզկիթն ու Կահիրեի հրապարակին կից գտնվող Նախդա հրապարակը: Երկու տեղերում էլ բեմ է տեղադրված, որտեղ համարյա 24 ժամ անընդհատ ելույթներ են ունենում տարբեր իսլամիստական կուսակցությունների և շարժումների ակտիվիստները:

Այս խորագրի վերջին նյութերը