Աշխարհ

12.07.2013 10:44


Սիրիայի ապստամբական խմբավորումների միջև պառակտումը խորանում է

Սիրիայի ապստամբական խմբավորումների միջև պառակտումը խորանում է

Սիրիայի ապստամբների «Սիրիական ազատ բանակի» երևելի անդամներից մեկը` Քամալ Խամամին սպանվել է Ալ Քայիդայի հետ կապեր ունեցող «Հաղթանակի ճակատ» իսլամիստական խմբավորման, կողմից: Ենթադրվում է, որ այս սպանությունը ավելի կխորացնի Սիրիայի ապստամբական խմբավորումների միջև պառակտումը:

Խամամի սպանության հետևում կանգնած խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ նույն կերպ կվարվեն «Սիրիական ազատ բանակի» գերագույն խորհրդի մյուս անդամների հետ, հայտնում է «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչ Քասեմ Սաադեդլինը:

Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են զինված բախումները կառավարական բանակի և ապստամբների միջև: Թեժ մարտեր են ընթանում մայրաքաղաք Դամասկոսի համար: Կառավարական բանակը այժմ հետ է մղում ընդդեիմադիր ուժերին մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ իրավիճակը կառավարական բանակի օգտին է, սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմում արմատական բեկման մասին խոսելը դեռ վաղ է: Մարտերն ընթանում են ամենուր՝ բոլոր խոշոր քաղաքներում, Թուրքիայի և Իրաքի սահմաններին մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը