Աշխարհ

11.07.2013 16:28


Սերգեյ Լավրով. «Եգիպտոսի զարգացումներով պայմանավորված կլինեն իրադարձությունները տարածաշրջանում և իսլամական աշխարհում»

Սերգեյ Լավրով. «Եգիպտոսի զարգացումներով պայմանավորված կլինեն իրադարձությունները տարածաշրջանում և իսլամական աշխարհում»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին՝ հայատարարել է. «Հուսով եմ, որ ազգային շահը կուղղորդի Եգիպտոսի իշխանություններին»:

Ըստ Լավրովի՝ ռուս-եգիպտական համագործակցության ծրագրերը կապված են ոչ թե հենց այդ երկրի իշխանությունների, այլ ժողովրդի հետ: Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, թե տարածաշրջանի իրավիճակը լուրջ և երկարաժամկետ վտանգներ է առաջ բերում միջազգային հարաբերությունների համար: Նա ընդգծել է՝ Ռուսաստանը շահագռգռված է, որ Եգիպտոսում կայունության հաստատվի։ «Եգիպտոսը տարածաշրջանի խոշորագույն երկիրն է, և այնտեղի զարգացումներով պայմանավորված կլինեն իրադարձությունները տարածաշրջանում և իսլամական աշխարհում»,– ընդգծել է նա:

Լավրովը խոսել է այն մասին, որ Եգիպտոսի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը ազգային երկխոսության վրա հիման վրա՝ «ներգրավվելով քաղաքական ուժերին, հասարակության բոլոր շերտերին և կրոնական տարբեր խմբերին»:

Ռուսաստանի արտգործնախարարը Եգիպտոսին հաջողություններ է մաղթել՝ նշելով թե հույս ունի, որ ազգային երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ բոլոր ջանքերը հաջողությամբ կպսակվեն, իրավիճակը կկայունանա, անցումային շրջանը կհաղթահարվի, և ամեն ինչ կհաջողվի:

Այս խորագրի վերջին նյութերը