Լրահոս

14.07.2009 14:15


«Եռանախագահների հայտարարությունից մյունխենյան 38թ. համաձայնագրի հոտն է գալիս»։ Քաղաքագետների կարծիքներ

«Եռանախագահների հայտարարությունից մյունխենյան 38թ. համաձայնագրի հոտն է գալիս»։ Քաղաքագետների կարծիքներ

-Նման կոշտ հայտարարություն մեծ տերություններից երբևէ չի եղել,- «Հայելի» ակումբում խոսելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարության մասին՝ ասել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

Նա նշել է, որ նախկինում էլ նմանատիպ հայտարարություններ եղել են, բայց դրանք շատ ավելի ձևական բնույթ են կրել, և խոսվել է միայն անաչառ, արդար միջնորդ լինելու պատրաստակամության մասին։ Իսկ այս հայտարարությունը միայն մեկ բանի հետ կարելի զուգահեռել.

-Դրանից մյունխենյան 38թ. համաձայնագրի հոտն է գալիս, երբ Հիտլերը, Չեմբեռլենը և Դալադիեն որոշեցին վերաձևել Եվրոպայի քարտեզը։ Ամոթալի մյունխենյան համաձայնագիրը, ինչպես Չերչիլն էր կռահել, հղի էր մեծ պատերազմով։

Այս համեմատության հետ համաձայնել է նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Ըստ նրա՝ եռանախագահների մատնանշած մադրիդյան սկզբունքների դրական տարրերն ուղղված են միայն Ադրբեջանին.

-Հայկական կողմը շատ անորոշ, իսկ ադրբեջանականը՝ շատ առարկայական բաներ է ստանում,- ասել է Ե. Բոզոյանը՝ հավելելով, որ այս ամենի պատճառը տխրահրռչակ ֆուտբոլային դիվանագիտությունն է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ գործեց, և որն օգտագործելով՝ Թուրքիան ուժի հիմնական կենտրոնների վրա կարողացավ ճնշում գործադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը