Էդուարդ Շարմազանով. «Համանախագահների հայտարարությունը բխում է հայկական կողմի շահերից»
«Բացահայտելով Մադրիդյան սկզբունքները՝ համանախագահներն ապացուցեցին, որ այդ հայտարարությունը բխում է հայկական կողմի շահերից»,-հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ գոյություն ունի երեք հիմնական սկզբունք՝ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ԼՂՀ-ն պետք է Հայաստանի հետ ունենա ընդհանուր ցամաքային սահման և Ղարաբաղի պետությունն ու ժողովուրդը պետք է ունենան անվտանգության երաշխիքներ։
Ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը՝ Է. Շարմազանովն ասել է, որ միակողմանի զիջումների ճանապարհով արցախյան հարցը չի լուծվելու, իսկ ամենակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է։