Աշխարհ

10.07.2013 10:18


Եգիպտոսը Թուրքիային մեղադրում է իր գործերին միջամտելու համար

Եգիպտոսը Թուրքիային մեղադրում է իր գործերին միջամտելու համար

Պաշտոնական Կահիրեն Թուրքիայի դեսպան Հուսեյն Աունիին, պարզաբանումներ ստանալու նպատակով, կանչել է Եգիպտոսի ԱԳՆ։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ սրանով եգիպտական կողմը արձագանքել է պաշտոնից հեռացված ու կալանավորված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի վերաբերյալ Թուրքիայի արված հայտարարություններիմ։ Անկարան կարծիք էր հայտել, թե ռազմական միջամտությունը Եգիպտոսում չի արտահայտում ժողովրդի կամքը և կոչ էր արել վերադառնալ դեպի ժողովրդավարություն։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մուրսիի տապալումը «ռազմական հեղաշրջում» էր անվանել։

Իր հերթին Եգիպտոսը Թուրքիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ կոչ անելով դադարեցնել նման գործելաոճը։

Այս խորագրի վերջին նյութերը