Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը կատարեց իր հերթական ոտնձգությունը սահմանադրության նկատմամբ»
Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար և նույնանուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ
–Կոնգրեսը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը:
–Մենք կնախատեսենք ցանկացած քայլ, որը կտանի դեպի այդ նպատակի իրագործումը, և ամենակարևորը՝ այդ ուղղությամբ կհասունացնենք քաղաքական գործընթացը: Եթե պետք լինի՝ հանրահավաքներ, աշխատանք Ազգային ժողովում, ակցիաներ, ամեն տեսակի քաղաքական գործընթաց, որը տանում է այդ նպատակի իրագործմանը:
–Այսինքն՝ հիմա որոշակի քայլերի վրաբերյալ կոնկրետ ծրագիր չկա՞
–Ինչ է նշանակում՝ կոնկրետ ծրագիր։ Կոնկրետ ծրագրի մասին այդ միֆը հնարված է այն մարդկանց կողմից, ովքեր քաղաքականությունից որևէ բան չեն հասկանում: Քաղաքականությունը բարդ գործընթաց է, քաղաքականության մեջ բիզնես պլաններով չեն առաջնորդվում: Մենք հինգ տարի շարունակ կառուցել ենք քաղաքական ինչ–որ մի գործընթաց, այս անգամ էլ քաղաքական գործընթացը կառուցելու խնդիրն է առաջնային: Մենք քայլեր և ծրագրեր կիրականացնենք մի այնպիսի քաղաքական գործընթացի կառուցման համար, որը թույլ կտա Հայաստանում փոփոխություններ. թավշյա հեղափոխություն դա կլինի, անցումային մի շրջան, որի ընթացքում փաստորեն իշխանությունը կփոխանցվի ժողովրդին:
–Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված հայտարարության ընդունումը հենց այս պահին:
–Պայմանավորված է նրանով, որ այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը կատարեց իր հերթական ոտնձգությունը սահմանադրության նկատմամբ։

Հարցազրույցը՝ Կարեն Թովմասյանի