Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի. լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունը
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին և անմիջապես ձերբակալվեց: Դատարանը հաշվի չառավ այն, որ մարտի 1-ի գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել և նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչև հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին: Դատարանը հաշվի չառավ նաև, որ իշխանությունը համաներում հայտարարելով, փաստորեն, քաղաքական կամք է դրսևորել' ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին և անցել պայքարի քաղաքական մեթոդների: Սակայն մենք' լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, չենք կարող համաձայնել այն խտրական մոտեցման հետ, որը դրսևորվում է մեր գործընկերոջ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ձեռնպահ մնալով նրա քաղաքական գործունեության մանրակրկիտ վերլուծությունից, մենք իշխանություններին կոչ ենք անում փոխել Փաշինյանի խափանման միջոցը և առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում: Մենք պատրաստ ենք այդ հարցում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր: Խափանման միջոցի փոփոխության պարագայում իշխանության բարի կամքի դրսեւորումը կդիտարկվի որպես հարգանք ընդհանրապես ազատ խոսքի եւ մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ- Երեւանի մամուլի ակումբի նախագահ
ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ -«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ» նախագահ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- « ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ » փորձագետ
ՇՈՂԵՐ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ- «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ - «ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ- «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ -«ՀԱՅՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -«ԿԱՊԻՏԱԼ» բիզնես օրաթերթի գլխավոր խմբագիր
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ- «ՏԱՐԵԳԻՐ» թերթի գլխավոր խմբագիր
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ- «LRAGIR. am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ - «ՄԵԼՏԵՔՍ» ընկերության նախագահ, □Ա1+□
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- «ԱՆԱԼԻՏԻԿՈՆ» ամսագրի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ -«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ » Հ/Կ նախագահ, «HETQ» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ- «TERT. am»- լրատվական կայքի համակարգող
ԱՐՄԵՆԻԿԱ ԿԻՎԻՐՅԱՆ- «NWES. am» լրատվական գործակալության խմբագիր
ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ- «90 րոպե» սպորտային թերթի գլխավոր խմբագիր
ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆՅԱՆ -«AYSOR. am» լրատվական կայքի խմբագիր
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ- Գյումրիի «ԱՍՊԱՐԵԶ» ակումբի նախագահ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ-«ЧТО ДЕЛАТЬ» թերթի խմբագիր, ԼՂՀ
ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆ- «ARMENIA TODAY» կայքի համակարգող
ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ - «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբի նախագահ
ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ -«ՈւՐԲԱԹ» ակումբի նախագահ, «REPORT. am» կայքի խմբագիր
ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ- լրագրող
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆԱՆԴՅԱՆ- «ՀԱՅԱՑՔ» մամուլի ակումբի նախագահ