Աշխարհ

09.07.2013 10:32


Սիրիայի ապստամբները Արևմուտքին մեղադրում են դավաճանության համար

Սիրիայի ապստամբները Արևմուտքին մեղադրում են դավաճանության համար

Մահմեդականների սուրբ ամսվա` Ռամադանի նախօրեին Սիրիայի ապստամբների նորընտիր առաջնորդ Ահմեդ Ջաբարը երկրի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել դադարացնել ռազմական գործողությունները Հոմս քաղաքում:

Ջաբարը նաև նշել է, որ եթե արևմտյան և արաբական երկրները չհոգան, որ ապստամբական ուժերը արդիական ծանր սպառազինություններ ձեռք բերեն, ապստամբների վիճակը կշարունակի վատթարանալ: Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական բանակը տանկերի և օդուժի աջակցությամբ շարունակում է գրոհել ապստամբների զբաղեցրած տարածքների վրա: Կառավարական բանակի շարքերում առանցքային դերակատարում են ստացել լիբանանյան «Հեզբոլահ» ռազմական խմբավորման մարտիկները:

Նշենք նաև, որ ապստամբները հայտարարում են՝ Արևմուտքն իրենց դավաճանեց ճիշտ այնպես, ինչպես Եգիպտոսի նախագահ Մուրսիին:

Այս խորագրի վերջին նյութերը