Աշխարհ

02.07.2013 10:25


Կոսովոն 87 երկրի համար այցագրային կարգ է սահմանել

Կոսովոն 87 երկրի համար այցագրային կարգ է սահմանել

Կոսովոյի իշխանությունները 87 երկրի քաղաքացիների համար այցագրային կարգ են սահմանել: Կառավարությունը հայտարարել է, որ այցագրային նոր կարգը Կոսովոյին կպաշտպանի անօրինական միգրացիայից և մարդկանց առևտրից:

Կոսովո մուտքի արտոնագիր պահանջող երկրների ցանկում են Ռուսաստանը, Ուկրանիան, Բելառուսը, Մոլդովան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինաստանը և Արևմտյան Եվրոպայի երկրները:

Հիշեցնենք, որ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին: Մոտ 100 երկիր արդեն պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը, սակայն Սերբիան մշտապես վիճարկում է այդ քայլի օրինականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը