Աշխարհ

02.07.2013 09:24


Եգիպտոսի նախագահը բանակցել է երկրի պաշտպանության նախարարի հետ

Եգիպտոսի նախագահը բանակցել է երկրի պաշտպանության նախարարի հետ

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին խորհրդակցություն է անցկացրել Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթահ Սիսիի հետ։ Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ բանակը վերջնաժամկետ է ներկայացրել կառավարությանը՝ 48 ժամում համաձայնության գալ փողոց դուրս եկած ընդդիմության հետ։

Հունիսի 1-ի օրվա երկրորդ կեսին Աբդել Ֆաթահ Սիսին հանդես էր եկել ազգային հեռուստատեսությամբ՝ զգուշացնելով, որ իրավիճակի չկարգավորման դեպքում 48 ժամից զինվորականները կյանքի կկոչեն երկրում բնականոն կարգը վերականգնելու իրենց ծրագիրը, որը պարտադիր կլինի բոլոր կողմերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը