–Ես Գրողների միություն եմ մտել 1995-ին: Եւ ժամանակներ էին տարբեր, եւ ես էի ուրիշ: Գրողների միությունն ինձ համար դեռ հմայք ուներ` որպես գրական կյանքի կենտրոն: Պատկերացում, որ գալիս էր անցյալից, որի մասին ես տեղյակ էի անուղղակիորեն: Հիմա մտածում եմ` գուցե էդ պատկերացումը միֆերի վրա էր հենված: Ամեն դեպքում, դեռ մի տաս տարի առաջ ես կարծում էի, թե Գրողների միությունը հնարավոր ա դարձնել կամ վերականգնել որպես գրական կյանքի կարեւոր մի կենտրոն, որտեղ կլինի մտքի բախում, կլինեն բանավեճեր, այսինքն կլինի գրական աշխուժ մթնոլորտ: Մի պահ թվում էր, թե դրա համար կան պայմաններ` կար իմ ու իմ ընկերների էնտուզիազմը, Գրողների միության նախագահն էլ Հրանտ Մաթեւոսյանն էր, որը շատ բարյացակամ էր երիտասարդներիս ծրագրերի նկատմամբ: Փորձեցինք, բավական երկար ու համառորեն փորձեցինք, բայց ոչ մի բան էլ չստացվեց: Ու ես հասկացա որ ստալինյան ժամանակներում ստեղծված էդ կառույցը` Գրողների միությունը, հնարավոր չի վերափոխել ու բերել մեր ժամանակների մեջ, դրանում շատ ուժեղ ա անցյալի տրամաբանությունը, էնքան ուժեղ, որ հնարավոր չի հաղթահարել: Դրանից հետո ես փաստացի չեմ մասնակցել Գրողների միության կյանքին: Բայց նաեւ դուրս չեմ եկել, որովհետեւ, անկեղծ ասած, մտածում էի թե դա կարող ա դիտվել որպես թատերական ու ամենակարեւորը` ծիծաղելի ժեստ: Իսկ էսօր ես էդ ժեստը անում եմ ավելի լայն կոնտեքստում` իմ «Աշխարհականության մանիֆեստի» շրջանակներում, որտեղ Միությունից դուրս գալը կենտրոնականը չի, այլ ընդամենը մի դետալ ա: Ես ոչ թե պարզապես Միությունից եմ դուրս գալիս, այլ դադարեցնում եմ իմ մասնակցությունը հայաստանյան բոլոր գրական կառույցներին` շրջվելով դեպի աշխարհ, դեպի միջազգային գրական կոնտեքստ:
–Արդյոք գրողների միությունը սահմանափակում է հայ գրողին: Եթե այո, ապա ինչպե՞ս:
–Այո, սահմանափակում ա, բայց ոչ էն իմաստով, որ արգելում ա ինչ որ բան գրել կամ խոսել, այլ էն իմաստով, որ գրողին քաշում ա փոքր, նեղ, ճղճիմ խոսակցությունների մեջ: Գրողների միությունում ընթացող քննարկումները վաղուց, շատ վաղուց արդեն, նման բնույթ ունեն: Դու էդ խոսակցություններին եթե մասնակցես անգամ քննադատողի, չընդունողի դիրքերից, մեկ ա` ներքաշվում ես նույն էդ նեղ ու ճղճիմ կոնտեքստի մեջ: Դրա համար էր, ինձ եթե մնար, ես Գրողների միությունն ուղղակի կցրեի: Բայց քանի որ չեմ կարող ցրել, ես դուրս եմ գալիս եւ իմ քայլը հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ էս բացատրությունները մի որոշ ժամանակ տալուց հետո էլ չեմ խոսելու դրա մասին, եթե շոշափվի Գրողների միության անունը, ասելու եմ` իմ համար նման միություն չկա, գոյություն չունի:
–Ձեր «Միքանիլրացում իմ մանիֆեստին» նյութումնշելէիք, որ «Քաղաքականությանմեջ` եսվստահչեմ, անկեղծասած, թեորնաէսվտանգավորվիճակիցդուրսգալուելքը: Գրականությանմեջ` գիտեմ»: Եվո՞րնէայդելքը:
–Ելքը տեղական նեղ կոնտեքստից դեպի աշխարհի ավելի լայն կոնտեքստ դուրս գալն ա: Գրականության մեջ, ի տարբերություն քաղաքականության, մարդը առանձին կարող ա շատ բան անել: Գրողը նաեւ ինքնուրույն կարող ա դուրս գալ միջազգային ասպարեզ: Դա իհարկե շատ շատ դժվար ա, բացի տաղանդից պահանջվում ա նաեւ կամք, համառություն ու վճռականություն, բայց սկզբունքորեն ասածս հնարավոր ա: Եվ բարեբախտաբար, մեր ժամանակներում դրա համար բոլորովին կարիք չկա թողնել Հայաստանն ու հեռանալ, հաղորդակցության ժամանակակից միջոցները, մասնավորապես համացանցը, հնարավոր են դարձնում ասածս անել` Հայաստանում մնալով:
–վերջում, այդուհանդերձ, մի քաղաքական հարց։ Հայազգայինկոնգրեսիառաջնորդըիրվերջինելույթումհայտարարեց, որՀայաստանումանհրաժեշտէիրականացնելբուրժուդեմոկրատականհեղափոխության: ԸստՁեզՀայաստանիՀանրապետությունըունի՞հեղափոխույանկարիքթեոչ: Եթեայո, ապաինչտիպիհեղափոխության:
–Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած բուրժուդեմոկրատական հեղափոխությունը ես հասկանում եմ որպես ազատ շուկայի, ազատ մրցակցության եւ ազատական արժեքների ռեաբիլիտացիա: Դրա կարիքը իսկապես կա Հայաստանում, քանի որ ներկա համակարգը, պահելով դրանց ֆորման, բայց աղավաղելով բովանդակությունը, հայաստանցիների աչքերում վարկաբեկել ա ասածս արժեքները: Ու ավելացնեմ նաեւ` իմ համար էդ արժեքները կարեւոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ որպես հնարավորություն` մտնելու համաշխարհային կոնտեքստ, դառնալու էսօրվա աշխարհի` զարգացած, ոչ երրորդ աշխարհի, մի մասը, էս անգամ արդեն` քաղաքական ու տնտեսական իմաստով:
Մ. Պետրոսյան. «Ստալինյան ժամանակներում ստեղծված Գրողների միությունը հնարավոր չի վերափոխել»
Հարցազրույց գրող Մարինե Պետրոսյանի հետ
– Դուք երկար տարիներ եղել եք գրողների միության անդամ, ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա դուրս գալ այդ կառույցից:
–Ես Գրողների միություն եմ մտել 1995-ին: Եւ ժամանակներ էին տարբեր, եւ ես էի ուրիշ: Գրողների միությունն ինձ համար դեռ հմայք ուներ` որպես գրական կյանքի կենտրոն: Պատկերացում, որ գալիս էր անցյալից, որի մասին ես տեղյակ էի անուղղակիորեն: Հիմա մտածում եմ` գուցե էդ պատկերացումը միֆերի վրա էր հենված: Ամեն դեպքում, դեռ մի տաս տարի առաջ ես կարծում էի, թե Գրողների միությունը հնարավոր ա դարձնել կամ վերականգնել որպես գրական կյանքի կարեւոր մի կենտրոն, որտեղ կլինի մտքի բախում, կլինեն բանավեճեր, այսինքն կլինի գրական աշխուժ մթնոլորտ: Մի պահ թվում էր, թե դրա համար կան պայմաններ` կար իմ ու իմ ընկերների էնտուզիազմը, Գրողների միության նախագահն էլ Հրանտ Մաթեւոսյանն էր, որը շատ բարյացակամ էր երիտասարդներիս ծրագրերի նկատմամբ: Փորձեցինք, բավական երկար ու համառորեն փորձեցինք, բայց ոչ մի բան էլ չստացվեց: Ու ես հասկացա որ ստալինյան ժամանակներում ստեղծված էդ կառույցը` Գրողների միությունը, հնարավոր չի վերափոխել ու բերել մեր ժամանակների մեջ, դրանում շատ ուժեղ ա անցյալի տրամաբանությունը, էնքան ուժեղ, որ հնարավոր չի հաղթահարել: Դրանից հետո ես փաստացի չեմ մասնակցել Գրողների միության կյանքին: Բայց նաեւ դուրս չեմ եկել, որովհետեւ, անկեղծ ասած, մտածում էի թե դա կարող ա դիտվել որպես թատերական ու ամենակարեւորը` ծիծաղելի ժեստ: Իսկ էսօր ես էդ ժեստը անում եմ ավելի լայն կոնտեքստում` իմ «Աշխարհականության մանիֆեստի» շրջանակներում, որտեղ Միությունից դուրս գալը կենտրոնականը չի, այլ ընդամենը մի դետալ ա: Ես ոչ թե պարզապես Միությունից եմ դուրս գալիս, այլ դադարեցնում եմ իմ մասնակցությունը հայաստանյան բոլոր գրական կառույցներին` շրջվելով դեպի աշխարհ, դեպի միջազգային գրական կոնտեքստ:
–Արդյոք գրողների միությունը սահմանափակում է հայ գրողին: Եթե այո, ապա ինչպե՞ս:
–Այո, սահմանափակում ա, բայց ոչ էն իմաստով, որ արգելում ա ինչ որ բան գրել կամ խոսել, այլ էն իմաստով, որ գրողին քաշում ա փոքր, նեղ, ճղճիմ խոսակցությունների մեջ: Գրողների միությունում ընթացող քննարկումները վաղուց, շատ վաղուց արդեն, նման բնույթ ունեն: Դու էդ խոսակցություններին եթե մասնակցես անգամ քննադատողի, չընդունողի դիրքերից, մեկ ա` ներքաշվում ես նույն էդ նեղ ու ճղճիմ կոնտեքստի մեջ: Դրա համար էր, ինձ եթե մնար, ես Գրողների միությունն ուղղակի կցրեի: Բայց քանի որ չեմ կարող ցրել, ես դուրս եմ գալիս եւ իմ քայլը հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ էս բացատրությունները մի որոշ ժամանակ տալուց հետո էլ չեմ խոսելու դրա մասին, եթե շոշափվի Գրողների միության անունը, ասելու եմ` իմ համար նման միություն չկա, գոյություն չունի:
–Ձեր «Մի քանի լրացում իմ մանիֆեստին» նյութում նշել էիք, որ «Քաղաքականության մեջ` ես վստահ չեմ, անկեղծ ասած, թե որն ա էս վտանգավոր վիճակից դուրս գալու ելքը: Գրականության մեջ` գիտեմ»: Եվ ո՞րն է այդ ելքը:
–Ելքը տեղական նեղ կոնտեքստից դեպի աշխարհի ավելի լայն կոնտեքստ դուրս գալն ա: Գրականության մեջ, ի տարբերություն քաղաքականության, մարդը առանձին կարող ա շատ բան անել: Գրողը նաեւ ինքնուրույն կարող ա դուրս գալ միջազգային ասպարեզ: Դա իհարկե շատ շատ դժվար ա, բացի տաղանդից պահանջվում ա նաեւ կամք, համառություն ու վճռականություն, բայց սկզբունքորեն ասածս հնարավոր ա: Եվ բարեբախտաբար, մեր ժամանակներում դրա համար բոլորովին կարիք չկա թողնել Հայաստանն ու հեռանալ, հաղորդակցության ժամանակակից միջոցները, մասնավորապես համացանցը, հնարավոր են դարձնում ասածս անել` Հայաստանում մնալով:
–վերջում, այդուհանդերձ, մի քաղաքական հարց։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը իր վերջին ելույթում հայտարարեց, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել բուրժուդեմոկրատական հեղափոխության: Ըստ Ձեզ Հայաստանի Հանրապետությունը ունի՞ հեղափոխույան կարիք թե ոչ: Եթե այո, ապա ինչ տիպի հեղափոխության:
–Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած բուրժուդեմոկրատական հեղափոխությունը ես հասկանում եմ որպես ազատ շուկայի, ազատ մրցակցության եւ ազատական արժեքների ռեաբիլիտացիա: Դրա կարիքը իսկապես կա Հայաստանում, քանի որ ներկա համակարգը, պահելով դրանց ֆորման, բայց աղավաղելով բովանդակությունը, հայաստանցիների աչքերում վարկաբեկել ա ասածս արժեքները: Ու ավելացնեմ նաեւ` իմ համար էդ արժեքները կարեւոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ որպես հնարավորություն` մտնելու համաշխարհային կոնտեքստ, դառնալու էսօրվա աշխարհի` զարգացած, ոչ երրորդ աշխարհի, մի մասը, էս անգամ արդեն` քաղաքական ու տնտեսական իմաստով:
Զրուցեց Տաթևիկ Պողպատյանը