Խոշոր դիվանագիտական վեճ է հասունանում ԱՄՆ-ի և Եվրամիության միջև
Էդուարդ Սնոուդենի հերթական բացահայտումը կարող է դիվանագիտական խոշոր վեճի հանգեցնել: Գերմանական «Շպիգել»-ը հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, որ Վաշինգտոնը գաղտնալսել է Եվրամիության ղեկավարության բոլոր հեռախոսային բանակցությունները և ստուգել էլեկտրոնային գրագրությույունը: Լրագրողներին ԿՀՎ-ի նախկին գործակալ Սնոուդենի տրամադրած ցուցակներից միայն մեկում հաշվառված են արտասահմանյան 38 դիվանագիտական առաքելությունների և դեսպանատների տվյալներ, որոնց հետևել են ամերիկյան գաղտնի ծառայությունները: Փաստաթղթում մանրամասն նշված են գաղտնալսման և գաղտնադիտարկման միջոցները:
Գաղտնադիտարկման տակ է եղել նաև Եվրոպական Խորհրդի բրյուսելյան կենտրոնակայանը, որտեղ երկրների ու կառավարությունների ղեկավարները քննարկում են տնտեսության խնդիրներն ու համակարգում արտաքին քաղաքական քայլերը, և որտեղ անցկացվում են ԵՄ-ի գագաթնաժողովները:
ԱՄՆ-ի ուշադրության թիրախը, սակայն, եղել է Գերմանիան: Ամերիկացիները գերմանացի պաշտոնյաներին նույնքան շատ են գաղտնալսել և գաղտնադիտարկել, ինչքան ասենք Չինաստանի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին:
ԱՄՆ-ին փաստորեն հասանելի են եղել ԵՄ պաշտոնյաների ամբողջ նամակագրությունը և առանձնասենյակների խոսակցությունները:
Եվրոպացի պաշտոնյաները արդեն իսկ պարզաբանումների համար դիմել են Վաշինգտոնին, իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է. «Եթե դա ճիշտ է, ապա ես ուղղակի ցնցված եմ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մեզ վերաբերվում որպես թշնամիների: Մի՞թե ժողովրդավարական երկրները պետք է մեկը մյուսին հետևեն: Ես դիմում եմ ԱՄՆ դեսպանին, որ պարզաբանի, թե ինչու է անհրաժեշտ եղել հետևել մեզ»։
Իսկ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը արդեն դատապարտել է ամերիկյան իշխանությունների այդ քայլը, նշելով. «Ամեն ինչ չէ, որ թույլատրված է անել՝ թաքնվելով ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ռազմավարության մասին փաստարկների հետևում: Կարծում եմ՝ Եվրամիությունում ԱՄՆ գործընկերները այն մարդիկ չեն, ում առաջնահերթ պետք է հետևել: Չի կարելի խախտել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:
Ամերիկյան իշխանությունների սովորական դարձած հայտարարությունները, թե համընդհանուր գաղտնադիտարկումը անհրաժեշտ է եղել ահաբեկչության դեմ պայքարի համար, արդեն շատերին չի բավարարում: Համաձայն այդ տրամաբանության՝ կամ ԵՄ բոլոր ղեկավարներին կասկածում են ծայրահեղականության մեջ, կամ էլ խոսքը առևտրական և արդյունաբերական լրտեսության մասին է:
ԱՄՆ-ի իշխանությունները խոստացել են իրավիճակը պարզաբանել դիվանագիտական խողովակներով, փակ աշխատակարգով:
Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարդացումը ամենից շատ ձեռնտու է միջազգային առևտրի առաջատար պետություն Չինաստանին: ԱՄՆ-ը ցանկանում էր այդ տիտղոսը մինչև 2014թ. հետ վերադարձնել՝ արտահանման ծավալները կրկնապատկելով Եվրամիության հետ անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման հաշվին: Բայց այս բացահայտումներից հետո եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը պահանջում է սառեցնել բանակցությունները, իսկ դա կարող է ուժգին հարվածել ԱՄՆ-ի տնտեսական շահերին: