Աշխարհ

01.07.2013 09:55


Խորվաթիան դարձավ Եվրամիության անդամ

Խորվաթիան դարձավ Եվրամիության անդամ

Խորվաթիան պաշտոնապես հայտարարվեց Եվրամիության 28-րդ անդամը: Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, անցակետերում Խորվաթիայի դրոշների կողքին կբարձացվի նաև է ԵՄ-ի խորհրդանիշը: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ Խորվաթիան առայժմ չի պատրաստվում անցնել եվրոյի և դառնալ Շենգենյան գոտու անդամ: Ներկայումս երկրի տնտեսությունը վատ վիճակում է:

ԵՄ մուտք գործելու Խորվաթիայի հայտ ներկայացնելուց հետո անցել է 10 տարի: Մայիսի 16-ին Գերմանիան վերացրել է ԵՄ ընդգրկվելու Խորվաթիայի ճանապարհի վերջին խչընդոտները` վավերացնելով նրա անդամակցության պայմանագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը