Աշխարհ

29.06.2013 10:42


ԱՄՆ-ը Եգիպտոսում իր դեսպանատան աշխատակիցներից շատերին երկրից ժամանակավորապես դուրս կբերի

ԱՄՆ-ը Եգիպտոսում իր դեսպանատան աշխատակիցներից շատերին երկրից ժամանակավորապես դուրս կբերի

«Ասոշեյթեդ փրեսը» հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը՝ նշում է, որ Եգիպտոսում 21-ամյա ամերիկացի ֆոտոլրագրողի սպանությունից հետո ամերիկյան իշխանությունները այդ երկրում Ամերիկայի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին թույլ են տվել այնտեղից ժամանակավորապես հեռանալ: Թույլտվությունը վերաբերում է այն աշխատակիցներին, որոնց ներկայությունը հրատապ իրավիճակներում անհրաժեշտ չէ:

Նշվում է, որ դա խորհրդատվական հայտարարությունը է, սակայն Եգիպտոսից հեռանալ ցանկացող աշխատակիցների ելքը կլինի ամերիկյան կառավարության հաշվին:

ԱՄՆ իշխանությունները նաև ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել հնարավորության դեպքում մոտ ժամանակներս զերծ մնալ Եգիպտոս ուղևորվելուց՝ պայմանավորվված այդ երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգություններով: Եգիպտոսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին էլ կոչ է արվում զգոն լինել և տներից առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ:

Եգիպտոսի մի շարք քաղաքներում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով սպանվել է երկու մարդ, իսկ 166-ը վնասվածքներ է ստացել: Երկրի չորս նահանգերում արմատական տրամադրված երիտասարդները այրել են իշխող իսլամիստական կուսակցության գրասենյակները, որին ի պատասխան՝ գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները ևս ցույցեր են սկսել Կահիրեում։

Այս խորագրի վերջին նյութերը