–Հանրությանը հայտնի է, որ ռազմական ոստիկանության զինտեխնիկան մարտի 1–ի առավոտից մինչև ուշ գիշեր՝ մինչև արտակարգ դրությունը, գտնվել է հրապարակում: Եթե դա կարելի է համարել դիտորդի պահավածք, ուրեմն ցանկացած պահի մարդը թնդանոթով կարող է դուրս գալ փողոց ու լինել դիտորդ: Գալիս է թնդանոթով դիտորդների ժամանակը:
–Ըստձեզ՝իշխանությունն իր մասնակցությունը հերքելունմանօրինակգործելակերպով կկարողանա՞փակելմարտի1–իէջը։
–Մարտի 1–ը հնարավոր չէ որևէ կերպ ջնջել. տեղի է ունեցել ծանր հանցագործություն, 10 մարդ է սպանվել, և որևէ մարդասպան չի բացահայտվել: Ոչ ոք, ինչքան էլ ջանա, չի կարողանա մարտի 1–ի էջը փակել։ Ուրեմն մնում է մի բան՝ փակել սեփական մասնակցության էջը, որն էլ կատարում են իշխանության մեջ գտնվող բոլոր մարդիկ: Նրանք վստահ են, որ մի օր մարտի 1–ի գործը բացվելու է, և բոլորի մասնակցությունն ականռու է դառնալու:
–Այդ մարդկանց թվում է, որ մարտի 1–ի բացահայտումը Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է՝ մոռանալով, որ դա Հայոց պետականության կայացման խնդիրն է, որ առանց այդ բացահայտման՝ պետականություն չի կարող կայանալ: Նրանց թվում է, որ մերժելով «Հայ ազգային կոնգրես»–ի առաջարկած հանձնաժողովի ստեղծման նախագիծը՝ մերժում են հենց «Հայ ազգային կոնգրես»–ին։ Բայց իրականում դրանով նրանք մերժեցին Հայատանում պետականության կայացման հնարավորությունը:
Առաքել Սեմիրջյան. «Գալիս է թնդանոթով դիտորդների ժամանակը»
Հարցազրույց «Մարտի 1» ՀԿ–ի համակարգող Առաքել Սեմիրջյանի հետ
–Օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ չի կարող գնահատական տալ 2008թ. մարտի 1–ին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժի կապակցությամբ, քանի որ ինքը այդ դեպքերին չի մասնակցել՝ հետևել է հանդիսատեսի կարգավիճակով։ Կարծում եք, 2008թ. ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը իրո՞ք մարտիմեկյան դեպքերին որպես հանդիսատես է հետևել:
–Հանրությանը հայտնի է, որ ռազմական ոստիկանության զինտեխնիկան մարտի 1–ի առավոտից մինչև ուշ գիշեր՝ մինչև արտակարգ դրությունը, գտնվել է հրապարակում: Եթե դա կարելի է համարել դիտորդի պահավածք, ուրեմն ցանկացած պահի մարդը թնդանոթով կարող է դուրս գալ փողոց ու լինել դիտորդ: Գալիս է թնդանոթով դիտորդների ժամանակը:
–Ըստ ձեզ՝ իշխանությունն իր մասնակցությունը հերքելու նմանօրինակ գործելակերպով կկարողանա՞ փակել մարտի 1–ի էջը։
–Մարտի 1–ը հնարավոր չէ որևէ կերպ ջնջել. տեղի է ունեցել ծանր հանցագործություն, 10 մարդ է սպանվել, և որևէ մարդասպան չի բացահայտվել: Ոչ ոք, ինչքան էլ ջանա, չի կարողանա մարտի 1–ի էջը փակել։ Ուրեմն մնում է մի բան՝ փակել սեփական մասնակցության էջը, որն էլ կատարում են իշխանության մեջ գտնվող բոլոր մարդիկ: Նրանք վստահ են, որ մի օր մարտի 1–ի գործը բացվելու է, և բոլորի մասնակցությունն ականռու է դառնալու:
–Իշխող հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկելով՝ տապալեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից առաջարկած «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի այս քայլը:
–Այդ մարդկանց թվում է, որ մարտի 1–ի բացահայտումը Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է՝ մոռանալով, որ դա Հայոց պետականության կայացման խնդիրն է, որ առանց այդ բացահայտման՝ պետականություն չի կարող կայանալ: Նրանց թվում է, որ մերժելով «Հայ ազգային կոնգրես»–ի առաջարկած հանձնաժողովի ստեղծման նախագիծը՝ մերժում են հենց «Հայ ազգային կոնգրես»–ին։ Բայց իրականում դրանով նրանք մերժեցին Հայատանում պետականության կայացման հնարավորությունը:
Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը