Աշխարհ

28.06.2013 15:07


Նալբանդյանն ու Մամեդյարովը հուլիսի երկրորդ կեսին հանդիպելու են

Նալբանդյանն ու Մամեդյարովը հուլիսի երկրորդ կեսին հանդիպելու են

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Փարիզում հուլիսի երկրորդ կեսին հանդիպելու են։ Այս տեղեկությունը հայտնելիս՝ նրանք հղում են կատարում իրենց դիվանագիտական աղբյուրներին։ Հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ենթադրվում է, որ սա արվում է երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը