ՌԴ Գյումրիի հյուպատոսարանի դիմաց հերթեր են գոյանում
«Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման» Ռուսաստանի պետական ծրագիրը մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում՝ մասնավորապես, Շիրակի մարզում: ՌԴ Միգրացիոն ծառայության կողմից ՀՀ քաղաքացիները ստանում են վկայականներ: Ծրագիրը ներառում է Ռուսաստանի 24 մարզ: Այս ծրագրի պատճառով ՌԴ հյուպատոսարանի դիմաց հերթեր են: Ամեն գնով մարդիկ ցանկանում են օգտվել ծրագրից եւ ընտանիքով գնալ ռուսական որևէ բնակավայր:
Քաղաքացիները հայրենիքը լքելու իրենց ցանակության համար մեղադրում են իշխանություններին։
«Պետությունը հոգ չի տանում իր քաղաքացիների մասին, եթե հոգ տաներ, ոչ ոք էլ չէր ուզենա իր հողը լքել: Եթե աշխատանք լինի, աշխատավարձ լինի, մենք կմնանք կապրենք, բայց որ չենք կարող մեզ պահել, մնանք ի՞նչ անենք»,-ասում է Գյումրու ՌԴ հյուպատոսարանի առաջ հերթ կանգնած Գրիգոր Վարոսյանը:
Մեկ այլ քաղաքցու խոսքերով ներկա պահին ինքը իր երեք երեխաներին պահելու խնդիր ունի և միակ հնարավորությունը ՌԴ-ում է տեսնում.
«30 հազար դրամ աշխատավարձ ես առանում, 30 հազար դրամ նպաստից ես զրկվում: Հիմա 30 հազար դրամով երեք երեխա ունեմ, կարո՞ղ եմ պահել»,- նշում է Վալերի Պողոսյանը:
ՀՀ-ում ՌԴ միգրացոն ծառայության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդևի խոսքերով ծրագրին բավականին շատ են արձագանքում, բայց արդյունքները դեռևս գոհացնող չեն. «Ծրագրի իրականացման 3,5 տարիների ընթացքում մոտ 1172 մարդ է տեղափոխվել Ռուսաստան: Շատերը ընտանիքներով չեն ուզում մեկնել, այլ պարզապես ցանկանում են ՌԴ մեկնել, որպես աշխատանքային միգրանտ»,-ասել է Ալեքսանդր Կանդևը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի