–Ղարաբաղյան շարժման ժամանակ ես չուզեցի լինել կուսակցական, զգում էի, որ սովետական համակարգը պետք է շարունակվի: Մտածում էի, որ միանգամից նոր գաղափարը՝ ազատականությունը (որովհետև հասարակությունը դա ընկալում է որպես ազատականություն) գերիշխող չի լինի: Բայց, այնուամենայնիվ, հրաշալի է, որ եղան ռեֆորմներ: Իսկապես ունիկալ ազգ է հայ ազգը, և ունիկալ ղեկավարություն էր այդ ժամանակ, որ կարողացավ այդ պայմաններում դա անել:
–Բայց մի պահից սկսած ռոմանտիկան վերացավ։ Ամեն ինչ այդքան էլ հարթ չընթացավ։ Ունեցանք նաև նահանջ, հիասթափություն։
–Ղարաբաղյան պատերազմից, զինադադարի պայմանագիրը կնքելուց հետո սովետական նոմենկալտուրան անցավ զանգվածային ակտիվ հարձակման, թեև նրանք պատերազմի ժամանակ էլ չէին լռել: Նրանց նպատակը ժողովրդավարությունը և ազատ տնտեսական հարաբերություները վարկաբեկելն էր: Եվ, ի վերջո, նրանք ՀՀՇ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանին դարձրին ազատության խորհրդանիշ: Ստեղծվեց հակադրություն, որը մինչև այսօր էլ կա, մի կողմում միակուսակցական՝ ռազմականացաված համակարգի կողմնակիցները իրենց ցնդաբանական գաղափարով, թե հնարավոր է մարդկանց կրկեսի կենդանիների նման վարժեցնել՝ կիրառելով մտրակի ու բլիթի քաղաքկանություն, և դրան հակադրված ազատականները, որոնք համոզված են որ յուրաքանչյուր մարդ ինքնակառավարվող և ստեղծագործ անհատ է, եթե նրա սեփականատեր լինելը երաշխավորվում է պետության կողմից: Այդ պատճառով էլ, ես կարծում, որ ՀՀՇ-ն մեծ ներդրում ունի հայ քաղաքական մտքի մեջ, և այս փաստը ֆիքսելը շատ կարևոր է:
–ՀՀՇ–ն այլևս պատմություն է։ Կարելի՞ է ասել, որ այն իր առաքելությունն արդեն ավարտել էր։ Թե՞ ՀԱԿ–ի ներքին խնդիրները ստիպեցին գնալ փոփոխության։
–Այսօր Հայոց համազգային շարժում կուսակցությունը անվանափոխվել է Հայ ազգային կոնգրեսի, որն ինձ շատ տրամաբանական է թվում: Հետաքրքիր է, որ երբ սովետական նոմենկլատուրայի տրադիցիայի կրողները ու շարունակողները փորձում են պիտակավորել Կոնգրեսին, ասում են՝ ՀԱԿԿ, որպեսզի սովետական ՍՄԿԿ-ին հիշեցնի: Այսինքն՝ իբրև թե իրենք չեն այդ ՍՄԿԿ-ի մշակույթի շարունակողները, այլ մենք ենք: Դա շատ զարմանլի բան է, բայց իրենց շատ բնութագրող՝ անընդհատ դիմացինին վերագրել այն ամենը, ինչն իրենք են:
–Կուսակցական լինելը Ձեզ, որպես ստեղծագործողի, չի՞ սահմափակում:
– Իմ կուսակցական լինել-չլինելու հարցը անհատական հարց է, ուստի դա կարևոր չեմ համարում: Որովհետև եթե զգամ, որ կուսակցությունը ինձ խանգարում է, դուրս կգամ: Այս պահին ինձ թվում է, որ կուսակցությունը իմ կարիքը ունի: Եթե Պիկասոյին և բազմաթիվ այլ ավանգարդիստների չի սահմանափակել կոմունիստ լինելը, կարծում եմ՝ ինձ ևս չի սահմանփակի (թեթև ժպտում է– Տ.Պ.): Ընդհանրապես՝ մոդեռնիստ արվեստագետի համար քաղաքականությամբ զբաղվելը երբեք արտառոց բան չի եղել: Կարծում եմ, այսօր պարզապես կա կուսակցության հետ կապված սովետական կարծրատիպ:
–Ե՞րբ է կուսակցականությունը խոչընդոտում ազատությանը և վերածվում մարտնչող կարիերիզմի։
–Եթե ես, օրինակ, ՀՀԿ-ական դառնայի, այդտեղ, այո՛, պարզ կլիներ, որ կարիերիստական նպատակ եմ հետապնդում: Նույնը Սովետի ժամանակ էր: Այսինքն՝ եթե դու իշխող կուսակցության (партия власти) անդամ ես դառնում, հնարավոր է, որ հասարակությունը դա ընկալի որպես կարիերիստական քայլ: Բայց ընդդիմության անդամ դառնալը հակառակն է նշանակում:
–Դառնանք ՀԱԿ–ին ու նրա առաջնորդի առաջարկած մոդելին։ Ո՞րն է սեփականատիրոջ շահը, որ նա միանա Կոնգրեսի հռչակած բուրժուադեմոկրատական հեղափոխությանը:
– Լինել սեփականատեր: Ես կարիք չունեմ, օրինակ, իմ հարևան խանութպանին համոզելու, որ ինքը ունի շահ, նա ինձնից լավ գիտի իր շահը: Ամեն մարդ ցանկանում է ունենալ մասնավոր սեփականություն և աշխատանք: Իհարկե, կա թույլ քարոզչություն, թե՝ ինչու հողը տվեցին գյուղացուն, թող լիներ կոլեկտիվ սեփականություն: Բայց հայերն այդ մտքին չեն, բոլորը շատ լավ գիտեն, որ սեփականությունը լավ բան է:
Կարծում եմ՝ այսօր մեզ մոտ տարածված է միստիկ վախ: Սակայն չեմ բացառում, որ Շարժման սկզբում մենք բառերը ճիշտ չէինք ընտրել: Ինչ–որ վախեցնող բառեր ենք ասում, իսկ բուրժուազիան մի դասակարգ է, որը վախ ունի կորցնելու սեփականությունը, և կարող է հեշտությամբ փնտրել հովանավորություն պետության ներքո, զինված մարդկանց ներքո՝ չնկատելով, որ այդ անելով՝ զրկվում է իր սեփականությունից:
Եվ ահա իշխանությունները թիրախավորեցին մեր բառապաշարը՝ ներկայացնելով այն չար, քանդող և ագրեսիվ, որն էլ շատերին վանեց: Նորից հետաքրքիր է այն փաստը, որ ՀՀԿ-ն ինքը, լինելով հենց այդ հոխորտացող բառապաշարի կրողը (քանի որ ինքն այլ կերպ չի կարող արտահայտվել), հանկարծ հայտարարում է, թե՝ մի՛ օգտագործեք այդ բառերը:
«Եթե ես, օրինակ, ՀՀԿ-ական դառնայի, այդտեղ, այո, պարզ կլիներ, որ կարիերիստական նպատակ եմ հետապնդում»
Հարցազրույց արվեստագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արման Գրիգորյանի հետ:
–Չկա՞ արդյոք կաշկանդվածություն։ Կուսակցական արվեստագետ։

Զրուցեց Տաթևիկ Պողպատյանը