Լրահոս

21.01.2011 13:39


Orange-ը ՈՒԵՖԱ Եվրո 2012TM -ի պաշտոնական գործընկերն է

Orange-ը ՈՒԵՖԱ Եվրո 2012TM -ի պաշտոնական գործընկերն է

Հունվարի 19-ին Orange-ը հայտարարեց 2012թ. հունիս և հուլիս ամիսներին Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավորը լինելու մասին' այսպիսով միանալով ՈՒԵՖԱ-ի գործընկերը դարձած համաշխարհային ապրանքանիշերի ընտանիքին: Որպես գլոբալ հովանավոր' Orange-ը հնարավորություն կունենա EURO 2012-ի շրջանակներում իր 11 եվրոպական շուկաներում ներկայացնել Եվրո 2012-ի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ, այդ թվում' հատուկ EURO 2012-ի համար մշակված և բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրային հավելվածը: Orange Լեհաստանը կլինի EURO 2012-ի պաշտոնական տեխնոլոգիական գործընկերը, որի շրջանակներում կտրամադրի ամրակցված և անլար կապի ամբողջական ծառայություններ:

Որպես ընկերության կողմից երբևիցե հովանավորված առաջին իսկապես համաեվրոպական սպորտային իրադարձություն' EURO 2012-ը վերահաստատում է Orange-ի ցանկությունը' տրամադրել իր հաճախորդներին վերջիններիս հետաքրքիր ու սիրելի բովանդակություն' այս անգամ սպորտային համատեքստում: Գիտակցելով, որ սպորտը և հատկապես ֆուտբոլն իր բազմաթիվ հաճախորդների համար իսկական տարերք է, Orange-ն իր եվրոպական երկրներում սպորտային այս իրադարձությունը կյանքի կկոչի իր ինտերնետային և բջջային պլատֆորմների միջոցով' առաջարկելով հատուկ բովանդակություն և ծառայություններ և այսպիսով հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին լավագույնս վայելել առաջնությունը:      

«Սա կարևոր իրադարձություն է Orange-ի համար, որով խանդավառված ենք բոլորս: Սա հովանավորության  ամենամեծ համաեվրոպական նախագիծն է, որում ներգրավվել ենք և վկայում է Եվրոպայում մեր բրենդի հզորացման մասին: Ինչպես ՈՒԵՖԱ-ի համար իր երկրպագուները, այնպես էլ մեր բաժանորդներն են մեր արժեհամակարգի կենտրոնում: Սա հրաշալի համադրում է, և միասին մենք մեր բաժանորդներին ու երկրպագուներին ավելի կմոտեցնենք այն ամենին, ինչ նրանք սիրում են», ասաց Orange Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:

«Մենք մեծ ուրախությամբ ենք ողջունում Orange-ի մուտքը 2012թ. կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավորողների ընտանիք: Մենք ակնկալում ենք, որ EURO 2012-ը մեծ հաջողություններ կունենա և շատ ոգևորված ենք, որ Եվրոպայի ազգային հավաքականների էլիտար մրցաշարն այս անգամ անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում: Մեզ համար վճռորոշ նշանակություն ունի մեր գործընկերների' Orange-ի կողմից առաջարկվող ծառայությունները և տեխնիկական աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռելու ապահովել խաղերի ուղիղ հեռարձակումը Լեհաստանի մարզադաշտերից ՈՒԵՖԱ-ի շատ այլ հեռարձակող գործընկերներին և այնուհետ ֆուտբոլասերներին ողջ աշխարհում: Ի լրումն վերը ասվածի' 2012թ. ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում Orange-ի կողմից մշակված բազմաթիվ ծառայությունների շնորհիվ ֆուտբոլասերները նոր հնարավորություններ կունենան' վայելելու և միմյանց հետ կիսվելու Եվրոպայի ազգային թիմային մրցաշարի տպավորություններով", ասաց ՈՒԵՖԱ-ի Գործադիր տնօրեն Դավիդ Թեյլորը:

Հովանավորության նախագծի մանրամասների վերաբերյալ վերջնական որոշումները կկայացվեն յուրաքանչյուր երկրի համար առանձին, սակայն այս նախագծի շրջանակներում հաճախորդներին ուղղված գործունեության հիմնական բաղադրիչներից են լինելու ֆուտբոլային տոնին մասնակցության տոմսերը, Orange և EURO 2012 ապրանքանիշերի բացառիկ նվերներ, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավելին, բջջային հեռախոսների համար նախատեսված պաշտոնական ծրագրային հավելվածը, որը կմշակվի ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցությամբ, կներառի նոր ու հետաքրքիր բովանդակություն:

Պայմանագրում ընդգրկված երկրներն են' Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Շվեյցարիան և Հայաստանը:

Orange Արմենիան, որպես միջազգային բրենդի և Խմբի անդամ ընկերություն, Խմբի գլոբալ համագործակցության շնորհիվ իր բաժանորդներին նույնպես թույլ կտա մասնակցել համաեվրոպական այս մեծ տոնին, որը միավորելու է Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին և դառնալու է 2012թ. ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ինչպես միշտ, միջոցառման հովանավորությունը չի սահմանափակվելու միայն ապրանքանիշի տեսանելիության և բազմաթիվ առավելություններ է տալու Orange-ի, այդ թվում' Orange Արմենիայի բաժանորդներին և թույլ է տալու նրանց լիովին վայելել Եվրո 2012-ը:

Այս խորագրի վերջին նյութերը