Աշխարհ

25.06.2013 00:05


Բեռլուսկոնին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Բեռլուսկոնին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նախօրեին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի դատարանի որոշմամբ դատապարտեց յոթ տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անչափահաս մարմնավաճառների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Բացի այդ, Բեռլուսկոնին այլևս երբեք իրավունք չի ունենա զբաղեցնել պետական պաշտոններ:

Աղբյուրը հիշեցնում է, որ նրա դեմ դատական գործընթացը մեկնարկել է 2011թ. ապրիլից: Նախաքննությունը Իտալիայի նախկին վարչապետինմեղադրում էր 18 տարեկանը չլրացած մարոկկուհի Կարիմայի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, ինչի դիմաց աղջիկը Բեռրլուսկոնիից թանկարժեք նվերներ ու գումար է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը