Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների' երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.
Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:
Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:
Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող' հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:
Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների' Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:
Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:
Կոչ Հայաստանի և Վրաստանի նախագահներին
Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների' երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ
Ախալքալաք-Երևան