Լրահոս

11.07.2009 10:38


Տիգրանակերտի հայտնաբերումը քաղաքական նշանակություն ունի

Տիգրանակերտի հայտնաբերումը  քաղաքական նշանակություն ունի

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Խաչագետի ձախափնյա Վաքասար լեռան ստորոտում պեղումների արդյունքում բացահայտվել է հայ արքա Տիգրան Մեծի օրոք կառուցված Տիգրանակերտ քաղաքը: Պեղոմներն իրականացնող արշավախմբի ղեկավարը պատմական գիտությունների դոկտոր Համետ Պետրոսյանը: Արշավախումբը աշխատանքները սկսել է դեռևս 2005թ.: Մասնագետները հիմնականում Հայաստանի Հանրապետությունից են:
Աշխատանքների արդյունքում բացվել են հելլենիստական քաղաքի երկու հիմնական պարսպապատերը, բացվել են աշտարակներ: Այսօր աշխատանքներ են տարվում պարսպապատի շարունակությունը բացելու համար: Քաղաքը բաղկացած է մի քանի մասերից' միջնաբերդից, կենտրոնամասից և գյուղական արվարձաններից: Քաղաքը հիմնվել է մ.թ.ա. մոտ 70-ական թվականներին և շարունակել է գոյատևել մինչև 15-րդ դար: Արշավախմբի անդամներից մեկի' Վարդգես Սարյանի խոսքերով, երկարակեցության պատճառով հայտնաբերվել են ոչ միայն հելլենիստական հուշարձաններ, այլև քրիստոնեական նմուշներ: Նա նաև նշել է, որ դեռևս Տիգրանակերտի ժամանակաշրջնի դամբարաններ չեն հայտնաբեվել, և դրանք գտնելու դեպքում նյութն ավելի հարուստ կլինի: Արդեն 3 տարի է պեղումները ֆինանսվորում է Լեռնային Ղրաբաղի Հանրապետությունը, իսկ մինչ այդ աշխատանքները սկսվել են "Երկիր" միության օժանդակությամբ:
-Տիգրանակերտի հայտնաբերումը մեծ քաղաքական նշանակություն ունի: Սա ցույց է տալիս, որ մեր ազատագրված տարածքներն իրոք մեր հայրենիքի մի մասն են եղել, և այսօր դրա ապացույցը Տիգրանակերտի այս պեումներն են: Սա ցույց է տալիս, որ այս տարածքը հայ ժողովրդի պատմական տարածքն է, և մեր ազատամարտիկներն ազատագրեցին մեր հայրենիքի մի մասը: Սա մեծ քաղաքական նշանակություն ունի, ցույց տալու համար, որ այս տարածքի տերը եղել է հայ ժողովուրդը,- "7օր"-ին ասել է "Տիգրանակերտ արգելոց" ՊՈԱԿ-ի տնօրեն Լեռնիկ Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը