Արա Պապյան. «Հայ-թուրքական հարաբերությունները բացասական եմ գնահատում»
-Ներկայիս բանակցային գործընթացն ինձ չի բավարարում, որովհետև հիմքում դրված են սկզբունքներ, որոնք ասում են. «հայե՛ր, դուք այսօր ինչ-որ բան զիջեք, իսկ դիմացը գուցե տարիներ հետո ինչ-որ բան ստանաք»: Փորձը ցույց է տալիս, որ եթե այսօր տվեցիր և այսօր չստացար, տարիներ հետո հաստատ մոռանում են,- «Ինչպես եք գնահատում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ բանակցային ներկայիս գործընթացը» «7օր»-ի հարցին պտասխանել է Արա Պապանը:
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով, նա նշել է, որ գործնթացն ամբողջությամբ խոսքեր են և բարելավում չկա.
-Նախ չկա բարելավում, իսկ երկրորդը՝ մենք պետք է հասկանանք ինչ ասել է բարելավում: Եթե դա երկու սահմանային անցումակետ բացելն է, ուրեմն պետք է արդյունքը տեսնենք, որ ասենք բարելավում կա: Այսօր կա ինչ-որ գործընթաց, որից Թուրքիան շահում է, այդ հարցը շահարկելով, իսկ մենք ոչինչ չենք շահել և հարց է կշահենք, թե ոչ: Այդ առումով բացասական եմ գնահատում և գտնում եմ, որ անիմաստ է իրենց հետ բանակցել: