Աշխարհ

22.06.2013 11:27


Հայտնի է դարձել H6N1 գրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Հայտնի է դարձել H6N1 գրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Թայվանի առողջապահության նախարարությունից հաստատել են, որ կղզում հայտնաբերվել է աշխարհում թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը: Վարակակիրը 20–ամյա մի կին է եղել, որն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել:

Մայիսի 20-ին բուժհաստատությունը նախարարությանը տեղեկացրել էր, որ հիվանդներից մեկի շնչուղիներում Ա տեսակի թռչնագրիպ է հայտնաբերվել, սակայն բժիշկներին որոշ ժամանակ չէր հաջողվում պարզել դրա ենթատեսակը: Հետագայում հիվանդությունը ախտորոշվել է որպես H6N1 գրիպ:

Վարակված կինը, ինչպես հայտնվում է, աշխատում է նախաճաշերի վաճառքով զբաղվող ռեստորանում: Նա Թայվանի տարածքից դուրս չի եկել և թռչունների հետ շփում չի ունեցել:

H6N1 գրիպով հաճախ հիվանդանում են տնային թռչուններիը: Մինչ այս պահը չէր գրանցվել այդ գրիպով մարդու վարակման որևէ դեպք:

Հայտնվում է նաև, որ այդ կնոջ հետ շփում ունեցած 36 անձանցից ոչ մեկը չի վարակվել:

Այս խորագրի վերջին նյութերը