Լրահոս

11.07.2009 10:33


Վարդան Օսկանյան. «Այս պահին ԼՂՀ ճանչումը կբարդացնի իրավիճակը»

-Այս պահին ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը դժվարություններ կառաջացնի և հիմա ճիշտ պահը չէ: Ճանաչումը պետք է լինի մեր դիվանագիտական զինանոցում և պետք է օգտագործվի այնպիսի պահի, որ կունենա մաքսիմում արդյունավետություն: Կա մի փամփուշտ և մեկ թշնամի, պետք է այդ փամփուշտը ճիշտ կրակել, որ դիպուկ լինի,- Լեռնային Ղարաբաղի նկախության ճանաչման մասին խոսելիս ասել է Վարդան Օսկանյանը:
Նա նաև նշել է, որ բանակցություներում Ադրբեջանի այլընտրանքը պատերազմն է, և նրանք գիտեն, որ եթե բանակցություններով իրենց ուզածը չստացան, ապա կստանան պատերազմով.
-Մեր այլընտրանքն այսօր ստատուս-քվոյի պահպանումն է: Մեր այլընտրանքը Ադրբեջանին հետաքրքիր չէ, Ադրբեջանի այլընտրանքը մեզ մտահոգում է: Կարծում եմ մեր այլընտրանքը պետք է փոխել և միջազգային հանրությանը հասկացնել, որ եթե բանակցություններով ինչ-որ բան չի ստացվում, Հայաստանի այլընտրանքը կլինի ճանաչումը: Այսպիսի ձևակերպումներ հուշել ճանաչման մասին օգտակար է, բայց այս պահին գնալ ճանաչմանը, կարծում եմ իրավիճակը ավելի կբարդացնի:

Այս խորագրի վերջին նյութերը