Աշխարհ

22.06.2013 10:50


Ֆեյսբուքյան 6 մլն օգտատերերի անձնական տվյալները հասանելի են եղել

Ֆեյսբուքյան 6 մլն օգտատերերի անձնական տվյալները հասանելի են եղել

Պարզվում է, որ ողջ աշխարհում լայն տարածում ստացած Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 6 մլն օգտատերերի անձնական տվյալները հասանելի են եղել նրանց համար, ովքեր դրա իրավունքը չունեն։ Օգտատերերի անձնական տվյալների՝ հեռախոսահամարների և էլեկտրոնային հասցեների, գաղտնիությունը խախտվել է առնվազն մեկ տարի շարունակ։ Իսկ դա բացահայտվել է օգտատերերից մեկի կողմից։ Նրա բողոքից հետո «Ֆեյսբուք»–ը այդ խոտանը վերացրել է 24 ժամվա ընթացքում։

«ՖԵյսբուք»–ը խոստովանել է, որ տեղի ունեցածը չափազանց տհաճ միջադեպ է, և իրենք ամեն ինչ կանեն, որ նման բան այլևս չկրկնվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը