Լրահոս

11.07.2009 10:13


Թուրքմենստանը պատրաստ է մասնակցել «Nabucco» գազային նախագծին

Ինչպես հաղորդում է «Интерфакс» գործակալությունը, Թուրքմենստանը մտադիր է մասնակից դառնալ «Nabucco» գազային ծրագրին, որը նախատեսում է բնական գազը Կասպից ծովից տեղափոխել Եվրոպական երկրներ՝ շրջանցելով Ռուսաստանը։

- Թուրքմենստանը, նախապատվություն տալով դիվերսիֆիկացիայի սկզբունքին՝ սեփական էներգառեսուրսները արտահանել միջազգային շուկա, մտադիր է օգտագործել իր ունեցած հնարավորությունները՝ մասնակցելու միջազգային խոշոր ծրագրերին, ինչպիսին, օրինակ, Nabucco նախագիծն է,- հուլիսի 10-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգյուլի Բերդիմուհամեդովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը