Աշխարհ

21.06.2013 10:35


ԱՄՆ կոնգրեսը կարող է Վաշինգտոնին արգելել, որ զինի սիրիացի ապստամբներին

ԱՄՆ կոնգրեսը կարող է Վաշինգտոնին արգելել, որ զինի սիրիացի ապստամբներին

ԱՄՆ սենատորների մի խումբ հանդես է եկել օրինագծով, որը Վաշինգտոնին արգելում է զինել սիրիացի ապստամբներին: Փաստաթուղթը մասնավորապես Պենտագոնին, ԿՀՎ-ին և մնացած կառույցներին արգելում է ֆինանսավորել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում: Միևնույն ժամանակ նրա գործողությունները չեն տարածվում հումանիտար օգնության վրա:

ԱՄՆ կոնգրեսը կքննարկի օրինագիծը, սակայն վերլուծաբանները թերահավատ են, թե այն կընդունվի, քանի որ դեռևս մեկ շաբաթ առաջ Բարաք Օբաման փաստացի հավանություն է տվել սիրիացի ապստամբներին հրազեն և ռազմամթերք առաքելուն:

Այս խորագրի վերջին նյութերը