Վահագն Խաչատրյան. «Տնտեսությունն ինքը դիմակայելու ընդունակություն արդեն չունի»
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով' կառավարությունն ամեն վայրկյան կարող է պայթել, անգամ այսօր։ Նա նշել է, որ իշխանությունները պետության զգացողությունը կորցրել են, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ պետք է անեն։ Նա նշել է, որ իշխանության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական քայլերը իրականության հետ որևէ առնչություն չունեն։
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ գազի գների բարձրացումն էլ, եթե տեղի ունենա, ապա կապացուցի իր ասածը։ Սոցիալական ընդվզման իրավիճակի վատթարացում, նրա համոզմամբ, միանշանակ հնարավոր է, քանի որ ժողովրդի վիճակն իսկապես խիստ ծայրահեղության է հասել։
-Տնտեսությունն ինքը դիմակայելու ընդունակություն արդեն չունի, կորցրել է իմունիտետը, ուղղակի խնդիրն այն է, որ տնտեսության պահելն այսօր կապված է ոչ թե տնտեսական գործոնների հետ, այլ քաղաքական գործոնների։ Հարկավո՞ր է Հայաստանին որևէ մի երկիր իր քաղաքական նկատառումներից օգնել՝ օգնում են,-ասել է Վահագն Խաչատրյանը և հավելել, թե գազի գնի հետ կապված բանակցություններից էլ պարզ կլինի, որ ՀՀ-ից ակնկալիք կա, որը կլինի կա՛մ կապիտալի տեսքով, կա՛մ սեփականության, կա՛մ քաղաքական որևէ զիջման։
Տնտեսությունը, նրա խոսքերով, ի վիճակի չէ այս պայմաններում դիմակայել ընթացող գործընթացներին, անդունդի մեջ է ու շարունակում է այդ անդունդի մեջ ավելի խոր խրվել։
-Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր քաղաքացիներն ինչպիսի որոշում կկայացնեն։ Կորոշեն դիմանա՞լ, հավատա՞լ այն լավ օրվան, որ կգա։ Շատերը ցանկանում են, որ այդ օրը մոտեցնեն ոչ թե իրենք, այլ ուրիշը։ Ահա այդ խնդիրն է, երբ բոլորը հասկանան, որ այդ օրը մոտեցնելու խնդիրն ամեն մեկից է կախված։ Դա հարց է, որ պետք է կարողանանք լուծել- ընդգծել է նա։

7or.am