ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես եկել են հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես եկել են համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում գտնեն, շարունակում են ձգտել միակողմանի ելքի: Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա: Մենք վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի կամ սպառնալիքի կիրառման անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»: