Լրահոս

21.01.2011 13:01


«Led Zeppelin»-ի բաս-կիթառահարը կձայնագրվի օպերային երգչի հետ

«Led Zeppelin»-ի բաս-կիթառահարը կձայնագրվի օպերային երգչի հետ

«Led Zeppelin»-ի նախկին բաս-կիթառահար Ջոն Պոլ Ջոնսը կմասնակցի ուելսցի տենոր Վին Էվանսի նոր նյութերի ձայնագրությանը։ Այս մասին հաղորդում է «The Sun»-ը։

Էվանսը Մեծ Բրիտանիայում հայտնի է «Gocompare.com» կայքի գովազդային հոլովակների օպերային երգիչ Ջիո Կոմպարիո կատակերկագան դերով, կայք, որից օգտվողները կարող են համեմատել տարբեր ապրանքների և ծառայությունների գները։ Նրա մասնակցությամբ գովազդները կարող եք դիտել այստեղ՝ http://www.gocompare.com/gio-compario/

Ըստ թերթի՝ երաժիշտները ծանոթացել և համագործակցության մասին պայմանավորվել են Լոնդոնում, «Աննա Նիկոլ» նոր մյուզիքլի փորձերի ժամանակ, որի հիմքում հանգուցյալ ֆոտոմոդել Աննա Նիկոլ Սմիթի կենսագրությունն է։ Թե հատկապես ինչպես են համագործակցելու Ջոնսը և Էվանսը, չի հաղորդվում։ Սակայն թերթն ընդգծում է, որ «Led Zeppelin»-ի բաս-կիթառահարը «միակ մարդն է, ով ընդունակ է բոլոր ժամանակների ամենանյարդայնացնող գովազդի երգչից վերստին հարգելի երաժիշտ դուրս բերել»։

1980թ. «Led Zeppelin»-ի լուծարումից հետո  Ջոն Պոլ Ջոնսը թողարկել է մի քանի սոլո-ալբոմ, ինչպես նաև որպես պրոդյուսեր համագործակցել է մեծաթիվ երաժիշտների հետ, այդ թվում՝ Դիմանադա Գալասի, «R.E.M.», «Foo Fighters», «Heart», «The Mission» և այլ խմբերի։

Այս խորագրի վերջին նյութերը