Լրահոս

10.07.2009 16:27


Արմեն Հարությունյան. «Համաներումը մեծ հաշվով լուծել է իր առջև դրված իրավական խնդիրը»

Արմեն Հարությունյան. «Համաներումը մեծ հաշվով լուծել է իր առջև դրված իրավական խնդիրը»

-Մենք տեսնում ենք, որ նախորդ բոլոր բանաձևերի դրույթները, ըստ այս բանաձևի, մնում են օրակարգում.  Հայաստանն էլ մնում է մոնիթորինգի տակ,- խոսելովՀայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում ընդունված 1677 բանաձևի մասին՝  ասել է  ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նա նշել է, որ  բանաձևով ողջունվել է համաներումը, սակայն արձանագրվել է նաև, որ դա չի տարածվել բոլորի վրա: Նրա խոսքերով՝ բանաձևի 5.1 կետով ԵԽԽՎ-ն իշխանություններին կոչ է արել, մինչև  դատական գործերի քննության նշանակումը, մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվողների ներկայանալու դեպքում  նրանց ազատության մեջ թողնել:

-Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի և հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ, եթե նույնիսկ երկամսյա կալանք է կիրառվել, ուրեմն դա ուղղակիորեն հակասում է բանաձևի այս կետին,- ասել է  Արմեն Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաև, որ համաներումը մեծ հաշվով լուծել է իր առջև դրված իրավական խնդիրը՝ չնայած ինքը կցանականար, որ ազատ արձակվեին մարտի 1-ի գործով բոլոր ձերբակալվածները։

- Համաներումը և՛ քաղաքական, և՛ իրավական որոշում էր, իսկ ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իրավական էր,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը