Աշխարհ

18.06.2013 11:11


G8-ի ղեկավարները վստահ են՝ համաշխարհային տնտեսության ռիսկերը նվազել են

G8-ի ղեկավարները վստահ են՝ համաշխարհային տնտեսության ռիսկերը նվազել են

Համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամային ամենաբարդ փուլը, սակայն զարգացման հեռանկարները դեռևս թույլ են։ Այս տեսակետին են «Մեծ ությակի»(G8) ղեկավարները։

Նախօրեին կայացած քննարկման ընթացքում նրանք վստահություն են հայտնել, որ համաշխարհային տնտեսության ռիսկերը նվազել են։ Հյուսիսային Իռլանդիայում անցկացվող G8-ի գագաթնաժողովում եվրագոտու ղեկավարները հավաստիացրել են, որ իրենց հաջողվել է հաղթահարել վստահության ճգնաժամի ամենասուր փուլը։ Միաժամանակ, «Մեծ ությակի» ղեկավարներըն ընդգծել են հնարավորինս արագ ԵՄ բանկային միության ձևավորման անհրաժեշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը