Լրահոս

10.07.2009 15:46


Տ. Թորոսյան. «Հայաստանում կուտակված խնդիրները հաղթահարելու համար նոր որակի կուսակցություններ են պետք»

Տ. Թորոսյան. «Հայաստանում կուտակված խնդիրները հաղթահարելու համար նոր որակի կուսակցություններ են պետք»

-Չեն կարող մի երկրում լինել իշխանությունների մեջ կայացած լիարժեք ուժեղ կուսակցություններ, ընդդիմության մեջ՝ թույլ կուսակցություններ։ Եվ հակառակը,-«Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով հայաստանյան կուսակցությունների մասին՝ ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։

Նա ասել է, թե  իշխանությունների մեջ գտնվող կուսակցությունները հաճախ հայտարարում են, թե ընդդիմադիր կուսակցությունները չափազանց թույլ են, ազդեցություն չունեն, և այլ բացասական գնահատականներ են հնչեցնում.

- Ընդդիմության մեջ եղած կուսակցություններն էլ ճիշտ նման գնահատական են տալիս իշխանության մեջ եղած կուսակցություններին։ Իրականությունը բոլորովին այլ է, մենք ուզում ենք դա, թե՝ ոչ,-հայտարարել է Տ. Թորոսյանն ու ավելացրել,- Հայաստանում կուտակված խնդիրները հաղթահարելու համար նոր որակի կուսակցություններ են պետք, հակառակ դեպքում՝ այս ճահիճի մեջ մենք կարող ենք շատ բաներ կորցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը