Հայաստան–Իրա՞ն, թե՞ Հայաստան–Իսրայել։ Ո՞րն է ավելի ձեռնտու
Հայ-իսրայելական հարաբերությունների մասնագետ Արտակ Գրիգորյանն «Արմատ» ակումբում հայտարարել է, որ Իսրայելը Հարավային Կովկասի տարածաշրջանում և հատկապես մուսուլմանական երկրների շարքում ձգտում է նոր գործընկերներ փնտրել, և դրանով է պայմանավորվում վերջին օրերին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցն Ադրբեջան։ Ադրբեջանում էլ հասկանում են, որ Իսրայելի հետ համագործակցելն ավելի ձեռնտու է, քան Իրանի։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, մեր երկիրն իր հարաբերությունները պետք է կարողանա և՛ Իրանի, և՛ Իսրայելի հետ զարգացնել։ Իսկ եթե մինչ այժմ դա միայն Իրանի հետ է ստացվել, ապա այդտեղ ո՛չ Ադրբեջանն է մեղավոր, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ որևէ այլ 3-րդ երկիր.
-Բայց այստեղ նաև խնդիր կա։ Եթե մենք բավական սերտացնենք Իսրայելի հետ հարաբերությունները, ես վստահ եմ, որ դա խանդ կամ ամբիցիոզ ռեակցիա կառաջացնի Իրանում։ Պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը, որը քեզ ամենաօպտիմալ լուծումը կտա։
Ի դեպ, Ա. Գրիգորյանը նաև նշել է, որ գոնե մոտ ապագայում Իսրայելն այդպես էլ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ այդ հարցը կօգտագործի Թուրքիային «իր տեղը ցույց տալու» և պարբերաբար «ապտակներ» հասցնելու համար։

7or.am