Սամվել Կարապետյան. «Ուր որ ճակատը ազգային է, հայ մարդը բացակա է»
Ուր որ ճակատը ազգային է, հայ մարդը բացակա է. սա իրականություն է,-«Տեսակետ» մամուլի ակումբում ասել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը։ -Ծառը վտանգված է, մենք պետք է հոգս քաշենք, որ այդ ծառը չչորանա։
Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների ուշադրությանն է ներկայացրել դեռևս 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության հովանավորությամբ և Իլհամ Ալիևի ողջույնի խոսքով հրատարակված՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» վերնագրով գիրքը։
-Արևմտյան Ադրբեջան ասելով՝ նրանք նկատի ունեն այսօրվա ՀՀ սահմանները։ Այս գիրքը Ֆրանկֆուրտի տոնավաճառում անվճար բաժանել են՝ քարոզչության նպատակով,- ասել է Ս. Կարապետյանն ու նշել, որ ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանն իր կենդանության վերջին ամիսների ընթացքում հասցրել է վերոնշյալ գրքի օրինակը պատճենել և փոխանցել հայաստանյան մի քանի պատկան մարմինների։
Հրատարակված գիրք-ալբոմում Հայաստանի և Արցախի բոլոր եկեղեցիները ներկայացված են որպես արմանո-թուրք, ալբանո-թուրք եկեղեցիներ, իսկ ոմանք էլ՝ որպես թուրքական գերազմանոցներ։
«7օր»-ի հարցին, թե չե՞ն պատրաստվում գրքի հրատարակողներին դատի տալ, Ս. Կարապետյանը պատասխանել է.
-Մեր գործը ո՛չ Ալիևի, ո՛չ էլ Սահակաշվիլիի հետ է։ Տեղի է ունեցել հանցագործություն, իսկ այն բացահայտելն ու պատժելը դատարանի գործն է։ Հայաստանը պետք է հայցվոր հանդիսանա՝ սկսելով իսպառ անհետացած կամ վնասված մեր մշակութային արժեքները դատով վերականգնելու և հանցագործին պատժելու գործընթացը։

7or.am